ԳՈՒՑԵ` ՎԱՐՉԱՊԵՏ 


 

Եթե Տեր-Պետրոսյանի համար նախընտրելի է համարվում նախագահի պաշտոնը, ապա Քոչարյանը հաշվարկել է, որ Սերժ Սարգսյանին հաղթելու որևէ շանս չունի: Չունի նաև հասարակական այն աջակցությունը, որն անհրաժեշտ կլիներ նախագահ ընտրվելու համար: Ուստի նա որոշել է վերադառնալ իր նախընտրած ոլորտին` տնտեսության կառավարմանը` ակնկալելով ստանձնել վարչապետի պաշտոնը:

Այն հանգամանքը, որ ջերմ են Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները, իսկ նախագահ Սարգսյանն էլ ՏԻՄ ընտրություններում առաջադրում է ԲՀԿ-ականների, խոսում է այն մասին, որ Ծառուկյանն, այնուամենայնիվ, փորձելու է նպաստել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը դառնա վարչապետ: Եթե նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա 2013-ի ընտրությունները կարող են դառնալ ամենախաղաղն ու անինտրիգը: Դրանից հետո էլ, ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Կասկած չկա, որ ՀՀԿ շատ գործիչներ էլ այս դեպքում չեն առարկի այդ նշանակմանը…