ԱԽՏՈՐՈՇՈՂ ԱԿՆՈՑ


 

Ակնոցները պետք է օգնեն բժիշկներին` ախտորոշելու իրենց հիվանդին. վճռել են մասնագետները և հայտնագործել այդպիսի «օգնական»: Նյու Յորքի 2 կլինիկաներում փորձարկվող այդ հրաշք-ախտորոշիչները փորձարկող բժիշկները համոզված են, որ մոտ ապագայում դրանք մեծ տարածում կգտնեն ողջ աշխարհում:

2 Al LΖbs ակնոցներն ունակ են հայտածել նույնիսկ այսրոպեական տրամադրությունները: Մարդու արյան մեջ հեմոգլոբինի և բջիջներում թթվածնի հագեցածության մակարդակով պայմանավորված` ակնոցի տեսապակիները փոխում են իրենց երանգը` կանաչից մինչև կարմիր: Կանաչ գույնն արյան մեջ շաքարի նվազ պարունակության ցուցիչն է, իսկ կարմիրը հուշում է վրդովվածության ու ագրեսիայի մասին:

Բժշկական այս հայտնագործությունը մեկ այլ առավելություն էլ ունի: Այն էլեկտրաէներգիայով չի սնուցվում և կարող է օգտագործվել նույնիսկ քաղաքակրթությունից հեռու սար ու ձորերում (Life News Onlio):