Թռչնագրիպից ավելի վտանգավոր 


 

2002 թ. «թռչնագրիպ» անունով մեկեն հայտնի դարձած հիվանդության հարուցիչն առավել վտանգավոր վերափոխման է ենթարկվել, և մասնագետների կարծիքով` այն կարող է սպառնալիք դառնալ մարդկության համար (տեղեկացրել է NYTiΗes-ը):

Ըստ երևույթին, H3N8-ը առաջին վարակահարուցիչն է, որը հանդիպում է և´ թռչունների, և´ ծովային կաթնասունների մոտ: Անցյալ տարի Նոր Անգլիայում ծովաշների զանգվածային ոչնչացումը հենց այդ վիրուսով են պայմանավորում: Փորձագետները գտնում են, որ այդ մի քանի հարյուր ծովաշները վարակվել են թռչուններից ու հիմա իրենք են վտանգավոր մյուս կաթնասունների համար: Միացյալ Նահանգների Մանրէաբանների ընկերակցությունը կարծում է, որ աստիճանական զարգացում ապրած բացիլը կարող է աղետալի կերպով ազդել մարդու շնչառական համակարգի վրա: Առավել խոցելի են ասթմայով տառապող և ցածր դիմադրողականություն ունեցողները:

Նոր հարուցիչն անհամեմատ ավելի վտանգավոր է «թռչնի գրիպից»: Հետազոտողների խումբը համացանցային ΗBio հանդեսում հիշեցրել է, որ թռչնագրիպը մահացու է միայն թռչունների հետ ֆիզիկական սերտ շփումների դեպքում, իսկ դրա վերափոխված հարուցիչը փոխանցվում է շատ ավելի արագ ու հեշտորեն: