ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԷԼ ԵՆ ԾԱԽՎՈՒՄ

  Եթե մեզ թվում էր, թե միայն թերզարգացած երկրներում են պատգամավորները ծախվում, ենթարկվում տարբեր ուժերի ֆինանսական ճնշումներին, ապա մեր այս կարծիքն ի դերև ելավ, երբ տեղեկացանք, որ օրերս Սենատի 72 պատգամավորի ստորագրությամբ Սահմանադրական խորհուրդ է ներկայացվել դիմում` վիճարկելու «հայկական օրինագծի» սահմանադրականությունը:

  1 ՀԱՐՑ

  ԻՆՉՊԵՍ ԵՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԸ Հարցին պատասխանում է Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ Կոալիցիոն քննարկումներն ու համաձայնությունները քաղաքական մշակույթի դրսևորումներ են: Դրանք, ի վերջո, ցրում են այն թյուր կարծիքը, թե կոալիցիոն գործընկերների մեջ հակասություններ կան, թե առկա են անառողջ հարաբերություններ:

  ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ՈՒ ՉԵՆ ՆԿԱՏՈՒՄ

  Բոլոր ընտրություններին ուղեկցող աղմուկ-աղաղակը սովորաբար համատարած բացասական գնահատականների է արժանանում: Իսկ քաղաքակիրթ և խաղաղ ընտրապայքարի կարևորության մասին հայրենի քաղգործիչների մինչև հիմա տարածած հայտարարություններն ու հարցազրույցները երևի թե հազարներով կհաշվվեն:

  ՈՒՐԵՄՆ` ՆՈՐԿՈՆԳՐԵՍ Է ՊԵՏՔ

  ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, ով ժամանակին զբաղեցրել է Մշակույթի նախարարի առաջին տեղակալի պաշտոնն ու, մեղմ ասած, աչքի չի ընկել կառավարման համակարգի իմացությամբ, օրերս հայտարարել է,  որ «ՀԱԿ համամասնական ցուցակում պետք է լինեն լիդերներ և անբիծ մարդիկ»:

  ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ԴԵՄ

  Ուշագրավ զարգացումներ են ակնկալվում «Նարեկացի» արվեստի կենտրոնի սեփականատեր Նարեկ Հարթունյանի «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունու հարաբերություններում, որոնք արդեն տեղափոխվել են դատական ոլորտ:

  ԲԱՐԳԱՎԱՃԱՆՈՒՄ Է

  ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, ում ճանաչում են նաև Հենրիկ անվամբ, վերջերս, ինչպես տեղեկացնում են իրազեկ աղբյուրները, սկսել է հաճախ հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում:

  ԴԱՐՁՅԱԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՈՒՐՎԱԿԱՆԸ»

  Ռոբերտ Քոչարյանի անվան շուրջ ծնունդ առնող խոսակցությունները, հավանաբար, նախընտրական շրջանի կարևոր բաղադրիչներից մեկն են: Նոր ինտրիգներ ու «սևեռումներ» փնտրող մեր քաղաքական դաշտում, այլ թեմաներ չգտնելով ու երևակայության բացակայության պատճառով, վերադառնում են Ռոբերտ Քոչարյանին` այսպես գուցե փորձելով առավել հետաքրքիր դարձնել նախընտրական զարգացումները:

ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ

  Ինչպես պարզվում է` ԱԺ նախկին խոսնակ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանին առաջարկություն են արել մասնակցել խորհրդարանական ընտրություններին: - Դեռևս որոշում չունեմ:

ԱԺ-ն ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ Է

  Օրերս ԱԺՄ և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի ցանկանում պատգամավոր դառնալ, որովհետև Ազգային ժողովն իր համար առաջին դասարան կդառնա... Հետաքրքիր է. տարիներ շարունակ Ազգային ժողովի պատգամավոր եղած Վազգեն Մանուկյանն ա՞յն ժամանակ է հասկացել, որ այդ կառույցն առաջին դասարան է, թե՞ հիմա` երբ երկրի նախագահ դառնալու բազմաթիվ փորձերից հետո նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ:

ԳԵՐԱՍՆ ՈՒԶՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ

  «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, ինչպես տեղեկացանք, ցանկանում է պատգամավոր դառնալ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից, որտեղ ահեղ մրցակցություն է սպասվում նրա և «մոլիբդենի Վահեի» միջև:

ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է

  ԱԺ պատգամավոր Արմեն Պուրտոյանը, ով գործող խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Էրեբունի համայնքից, ընտրություններից դեռ մի քանի ամիս առաջ բավական անելանելի վիճակում է հայտնվել:

  ԻՆՉՈՒ ԵՆ ԻՐԱՐ ԽԱՌՆՎԵԼ

  Մի շարք լրատվամիջոցներ շտապեցին տեղեկացնել, որ Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տունը գնելու պատրաստակամություն է հայտնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Պարզվեց, որ շատերին դուր չի եկել քաղաքապետի այս նախաձեռնությունը:

  ԿՌԱՀՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ

  «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ դաշինք ստեղծելու կռահումները, պարզվում է, այնքան էլ անհող չէին և աստիճանաբար իրականություն են դառնում: Մեզ հաջողվեց ճշտել, որ երկու կուսակցությունում էլ քննարկվել է այս հարցն ու կայացվել դրական որոշում:

  ՆԱ ԳՆԱՑ ՄԵՆԱԿ

  Լինելով տոտալ կուսակցություն, Դաշնակցությունը բնականաբար կողմ չէր լինի որևէ դաշինքի ձևավորման: Ուստի արդեն որոշում է կայացվել ընտրություններին մասնակցել մենակ` ապավինելով սեփական ուժերին:

Ոստիկանությունը հավաստիացնում է` ոչ մի հանցանք անպատիժ չի մնալու

  Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման աշխատանքը հատկապես վերջին ամիսներին ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է, քանի որ նաև դրանով է պայմանավորված հասարակության վստահությունը ոստիկանության հանդեպ:

  ՆՐԱՆՔ ԽԱԹԱՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱՆԴՈՐՐԸ

  Սկանդալ է հասունանում Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում: Բուհի նախկին շրջանավարտներ Անի Եղիկյանն ու Նորայր Եղոյանը պատրաստվում են դատական պատասխանատվության կանչել մասնաճյուղի տնօրեն Հակոբ Զիլֆիմյանին` ուսանողներին խաբելու և դրամաշորթությամբ զբաղվելու համար:

  ՀԱԿՈԲ ԶԻԼՖԻՄՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է

  Անի Եղիկյանը 2004 թ. ընդունվել է այս մասնաճյուղի ռեժիսորական բաժին` պայմանագիր ստորագրելով հնգամյա կրթության մասին: Յուրաքանչյուր տարի վճարել է 220 հազար դրամ` ընդհանուր առմամբ վճարելով 1 միլիոն 100 հազար դրամ:

  Փողերը գողացել ու գցել էր գետը

  Հունվարի 26-ին, ժամը 07.00-ին, Գավառ քաղաքի ռեստորաններից մեկի մատուցողուհին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ ռեստորանի հավաքարար Հայկանուշ Կ.-ն իր պայուսակից գողացել է 2.550.000 դրամ և 200 ԱՄՆ դոլար:

  Հակամանկավարժություն

  Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողները հունվարի 29-ին Գյումրի քաղաքում կաշառակերության դեպք են բացահայտել. մի ուսանող ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն» ֆակուլտետի դեկան, 1942 թ. ծնված Արտաշես Մկոյանը, առանց քննություններին և ստուգարքներին մասնակցելու դրական գնահատելու համար հունվարի 29-ին Գյումրի քաղաքում իրենից ստացել է 150.000 դրամ կաշառք:

  Բուքմեյքերական պատմություն

  Հունվարի 25-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Մ. Խորենացու փողոցում գտնվող «Վիվարո» բուքմեյքերական խաղասրահում հաճախորդներից մեկը չի վճարում գումարը և դանակով սպառնում է կտրել երակները:

  Համացանցային շորթում

  Երևան քաղաքի բնակչուհի, 28-ամյա Ն.-ն hունվարի 25-ին ներկայացել է ոստիկանություն և հայտարարություն տվել, որ անհայտ անձը www.odnoklΖssniki.ru ինտերնետային ցանցի միջոցով հունվարի 11-ից սկսած նամակագրության մեջ է մտել իր հետ և պահանջում է 250.000 ՀՀ դրամ` սպառնալով, որ գումարը չտալու դեպքում իր անձը արատավորող սեռական բնույթի նկարներ կտարածի համացանցում և իր ընկերական շրջապատում:

  Զինանոցի դուռը բացել չհաջողվեց

  ԵՐԵԿ` փետրվարի 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել Երևանի թիվ 32 դպրոցի տնօրենն ու հայտնել, որ անհայտ անձինք մտնելով թիվ 32 դպրոց` փորձել են բացել զինանոցի դուռը:

  «Լևի» գազագիծ

  Հունվարի 31-ին, ժամը 21.00-ին, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ից ոստիկանության Էրեբունու բաժնում հանցագործության մասին հաղորդում է ստացվել:

  Տիրացել է գումարին

  Հունվարի 31-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ստացվել է մի քաղաքացուհու դիմումն այն մասին, որ 2010 թ. դեկտեմբերին իր ծանոթ Հերմինեն չարաշահելով իր վստահությունը` առաջարկել է իրեն պատկանող խմորեղենի արտադրամասի ընդլայնման համար ներդնել 7.000.000 դրամ:

  Հանդերձարանում

  Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գարիկ Օհանյանին: Պարզվել է, որ նա հունվարի 29-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սայաթ-Նովա գյուղում գտնվող իր աշխատավայրի հանդերձարանում գործընկերոջ տաբատի գրպանից գումար է գողացել:

  Կահիրեն` եռուն կաթսա

  Եգիպտոսի մայրաքաղաքում շարունակվում ու ահագնանում են բախումները քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների և համակիրների միջև: Երկրի մայրաքաղաքում երեկ գիշեր իշխող կուսակցության համակիրները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք. նրանք պահանջում են ռազմական բարձրագույն խորհրդից իշխանությունն անհապաղ հանձնել քաղաքացիական կառավարությանը:

  Քենեդիի սպանության փաստեր

  Ամերիկայի ազգային արխիվն օրերս հրապարակել է նախկինում կորսված համարվող` երկրի բարձրագույն պաշտոնյաների ձայնագրությունները, որոնք կատարվել են 1963 թ. նոյեմբերին` Ջոն Քենեդիի սպանությունից ժամեր անց: Դրանց մեջ են այն օդանավում տեղի ունեցած զրույցները, որով Քենեդիի մարմինը Տեխասից Վաշինգտոն էին տեղափոխում:

  ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

  Նախկինում հանցանք գործածների երկխոսությունից - Ի՞նչ հանցանք ես գործել: - Կին եմ բռնաբարել:

  «Մոգերի հայտնությունը»` նորովի

  Ամերիկացի գիտնականներն անհավատալի բացահայտման հեղինակ են դարձել: Թարգմանվել է շուրջ 250 տարի Վենետիկի գրադարանում պահվող հին ասորերեն ձեռագիրը:

  Եվրոպական ցրտահարություն

  Եղանակային քմահաճույքները կատարյալ պատուհաս են դարձել մոլորակի տարբեր ծագերում: Տարերային աղետների միլիոնավոր զոհերի թվին ևս 70 մարդկային կյանքեր հավելվեցին:

  ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ԵՎ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ

  ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դեմոկրատական կեցվածքը, ինչպես պարզվում է, օրերս արտահայտվել է հետևյալ հայտարարության մեջ. - Նախ պետք է ասեմ, որ մեր երկրում չեն քրեականացնում ազատ խոսքը, մարդիկ կարող են ասել գրեթե ինչ ուզում են և այդպես էլ անում են, ու դա մեր հզոր կողմերից մեկն է: