ՆԱ ԳՆԱՑ ՄԵՆԱԿ


 

Լինելով տոտալ կուսակցություն, Դաշնակցությունը բնականաբար կողմ չէր լինի որևէ դաշինքի ձևավորման: Ուստի արդեն որոշում է կայացվել ընտրություններին մասնակցել մենակ` ապավինելով սեփական ուժերին: Ինչ վերաբերում է ցուցակը գլխավորելուն, ապա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մագարյանն ասում է.

- Հավանաբար տրամաբանական է, որ ես կգլխավորեմ այդ ցուցակը: Եթե մնա ինձ` ես չեմ ցանկանա...… Եթե կուսակցության որոշում լինի, տարբեր կլինի: Բայց հուսամ, որ այդպիսի բան չի լինի: Թե իր այս մանվածապատ նախադասությամբ ինչ է ասում ընկեր Հրանտը ` միայն իրեն է հայտնի: Սակայն մեզ էլ հայտնի է, որ հերթական անգամ Դաշնակցությունն իր ցուցակում ընդգրկելու է նաև որոշ «գործիչների», ովքեր ՀՅԴ անդամ չլինելով, այնուհանդերձ ունեն հսկայական ֆինանսական միջոցներ: Չնայած շատ ընկեր դաշնակցականներ ևս վերջին տարիներին չեն կարող դժգոհել իրենց ունեցած ահռելի ֆինանսական կուտակումներից…