Եվրոպական ցրտահարություն


 

Եղանակային քմահաճույքները կատարյալ պատուհաս են դարձել մոլորակի տարբեր ծագերում: Տարերային աղետների միլիոնավոր զոհերի թվին ևս 70 մարդկային կյանքեր հավելվեցին: Ընդամենը երեկվա վիճակագրությամբ` Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում առնվազն 70 մարդ մահացել է սարսափելի սառնամանիքից:

Նրանցից շուրջ 30-ը տնանկներ են եղել և մինչ իրենց մահկանացուն կնքելը ցրտահարվել են Ուկրաինայում, իսկ մոտ 20-ը` Լեհաստանում: Ցրտից մեռնելու դեպքեր են արձանագրվել նաև Սերբիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Լիտվայում, Չեխիայում: Այս երկրների առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը 0-ից իջել է մինչև 20-25 աստիճան: Օդերևութաբանների կանխատեսումներն առայժմ նույնպես մխիթարական չեն. սառնամանիքները շարունակվելու են նվազագույնը ևս մեկ շաբաթ: