Փողերը գողացել ու գցել էր գետը


 

Հունվարի 26-ին, ժամը 07.00-ին, Գավառ քաղաքի ռեստորաններից մեկի մատուցողուհին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ ռեստորանի հավաքարար Հայկանուշ Կ.-ն իր պայուսակից գողացել է 2.550.000 դրամ և 200 ԱՄՆ դոլար: Մատուցողուհին նաև հայտնել է, որ հավաքարարը 2011 թ. նոյեմբերի 1-ին իր պայուսակից գողացել է 100.000 դրամ, սակայն հանցանքն իր կողմից բացահայտելուց հետո պարտավորվել է յուրաքանչյուր ամիս իրեն վճարել 40.000 դրամ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Հայկանուշ Կ.-ն իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին և հայտնել, որ իր ու մատուցողուհու փոխհարաբերությունների վատթարացման պատճառով ինքը պայուսակից գողանալով 2.550.000 դրամը և 200 ԱՄՆ դոլարը` դրանք Գավառի գետի կամրջից նետել է գետը: