ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ


 

Ինչպես պարզվում է` ԱԺ նախկին խոսնակ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանին առաջարկություն են արել մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

- Դեռևս որոշում չունեմ: Անկախ այս կամ այն անհատի հատկանիշներից, գիտելիքներից ու մտավոր կարողություններից` քաղաքականությունը թիմային գործունեություն է, և ընտրություններին իմաստ ունի մասնակցել այն թիմի հետ, որն ընդհանուր առմամբ ունի նույն նպատակները, ծրագրերն ու սկզբունքները: Ընտրություններին մասնակցության մի քանի առաջարկներ եղել են, բայց, ինչպես ասացի, դեռևս վերջնական որոշում չեմ ընդունել:

Թե կոնկրետ ո՞ր ուժն է առաջարկել` պարոն Թորոսյանը չի մանրամասնել: Նա, փաստորեն կողմ է թիմային մասնակցությանը: Իսկ խորհրդարանում Տիգրան Թորոսյանը միշտ մենակ է և որևէ թիմի հետ չի առնչվում...