ԱԺ-ն ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ Է


 

Օրերս ԱԺՄ և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի ցանկանում պատգամավոր դառնալ, որովհետև Ազգային ժողովն իր համար առաջին դասարան կդառնա...

Հետաքրքիր է. տարիներ շարունակ Ազգային ժողովի պատգամավոր եղած Վազգեն Մանուկյանն ա՞յն ժամանակ է հասկացել, որ այդ կառույցն առաջին դասարան է, թե՞ հիմա` երբ երկրի նախագահ դառնալու բազմաթիվ փորձերից հետո նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին մի շարք պատգամավորներ, իրենք ուրախ են, որ Մանուկյանը չի ուզում պատգամավոր դառնալ, այլապես շատ մեծ տարբերություն կառաջանար իրենց և բարձրագույն կրթություն ունեցող Վազգեն Մանուկյանի միջև: