Հանդերձարանում


 

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գարիկ Օհանյանին:

Պարզվել է, որ նա հունվարի 29-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սայաթ-Նովա գյուղում գտնվող իր աշխատավայրի հանդերձարանում գործընկերոջ տաբատի գրպանից գումար է գողացել: