Քենեդիի սպանության փաստեր
Ամերիկայի ազգային արխիվն օրերս հրապարակել է նախկինում կորսված համարվող` երկրի բարձրագույն պաշտոնյաների ձայնագրությունները, որոնք կատարվել են 1963 թ. նոյեմբերին` Ջոն Քենեդիի սպանությունից ժամեր անց:
Դրանց մեջ են այն օդանավում տեղի ունեցած զրույցները, որով Քենեդիի մարմինը Տեխասից Վաշինգտոն էին տեղափոխում: Նույն ինքնաթիռում լ Լինվոն Ջոնսոնը, ով հենց թռիչքի ընթացքում երդմնակալելով` ստանձնել էր երկրի ղեկավարի պարտականությունները:
Ձայնագրության մեջ լսվում է, թե նա ինչպես է հեռախոսով իր վշտակցությունը հայտնում սպանվածի մորը` Ռոուզ Քենեդիին:
- Վաշինգտոնում BBC-ի թղթակիցը ենթադրում է, որ ձայնագրությունների հրապարակումը միայն կսաստկացնի գաղտնի գործակալների հետաքրքրասիրությունը, նրանց, ովքեր կասկածելի են համարում փաստը, թե Քենեդու սպանությունը Լի Հարվի Օսվալդն է միայնակ կատարել:
«Վատթարագույն բանկիրն» ասպետ լինել չի´ կարող
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետ 2-րդն ասպետական տիտղոսից զրկել է RoyΖl BΖnk of ScotlΖnd (RBS)-ի նախկին գլխավոր տնօրեն Ֆրեդ Գուդվինին (տեղեկացրել է AFP-ն): Որոշումն ընդունվել է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի երաշխավորության հիմքով:
Անվան կողքին «Սըր» կցորդն ունենալու իրավունքը Գուդվինին շնորհվել էր 2004 թ.:
Շոտլանդական RBS բանկի սնանկանալը (որից Գուդվինը հեռացել էր 2008-ին) մեծապես նպաստել էր 2008-2009 թթ. ֆինանսական ճգնաժամին: Ճգնաժամի «ամենաեռուն» պահին բանկիրը մշտապես քննադատությունների թիրախ է եղել. մամուլը նրան անվանել է «աշխարհի վատթարագույն բանկիր»:
Ասպետի պատվավոր կոչումից զրկելու իրավունքը վերապահված է միմիայն երկրի միապետին: Նշանավոր նման կոչումազրկման է ենթարկվել նաև Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգուբեն` իր երկրում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների համար: