Տիրացել է գումարին


 

Հունվարի 31-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ստացվել է մի քաղաքացուհու դիմումն այն մասին, որ 2010 թ. դեկտեմբերին իր ծանոթ Հերմինեն չարաշահելով իր վստահությունը` առաջարկել է իրեն պատկանող խմորեղենի արտադրամասի ընդլայնման համար ներդնել 7.000.000 դրամ: Կինը նշված գումարը մինչև 2011 թ. նոյեմբեր ամիսը մաս-մաս հանձնել է ծանոթուհուն, սակայն վերջինս այն խաբեությամբ հափշտակել է: