ՈՒՐԵՄՆ` ՆՈՐԿՈՆԳՐԵՍ Է ՊԵՏՔ


 

ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, ով ժամանակին զբաղեցրել է Մշակույթի նախարարի առաջին տեղակալի պաշտոնն ու, մեղմ ասած, աչքի չի ընկել կառավարման համակարգի իմացությամբ, օրերս հայտարարել է,  որ «ՀԱԿ համամասնական ցուցակում պետք է լինեն լիդերներ և անբիծ մարդիկ»: Իհարկե, կուսակցապետի ցանկությունը միայն պետք է ողջունել և հույս հայտնել, որ ՀՀՇ-ն ինքնամաքրվում է ու ցանկանում է ընտրություններին մասնակցել նոր նկարագրով: Սակայն, Արամ Մանուկյանի ցանկությունն իրականություն դարձնելու դեպքում, ՀԱԿ-ը ստիպված պիտի լինի իր ցուցակից դուրս թողնել հատկապես ՀՀՇ-ի շատ ու շատ գործիչների և միանգամայն նոր անձանց ներկայացնելու: Խնդիրն այն է, որ ՀԱԿ-ի վերնախավը ներկայացնող բոլոր անձերն էլ հհշական ժամանակների պաշտոնյաներ են, որոնցից շատերը հարստացել են երկրի թալանի հետևանքով...