Հակամանկավարժություն


 

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողները հունվարի 29-ին Գյումրի քաղաքում կաշառակերության դեպք են բացահայտել. մի ուսանող ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն» ֆակուլտետի դեկան, 1942 թ. ծնված Արտաշես Մկոյանը, առանց քննություններին և ստուգարքներին մասնակցելու դրական գնահատելու համար հունվարի 29-ին Գյումրի քաղաքում իրենից ստացել է 150.000 դրամ կաշառք:

Կատարված հետաքննությամբ հիմնավորվել է Արտաշես Մկոյանի կողմից ուսանողից 150.000 դրամ կաշառք ստանալու փաստը: