Զինանոցի դուռը բացել չհաջողվեց


 

ԵՐԵԿ` փետրվարի 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել Երևանի թիվ 32 դպրոցի տնօրենն ու հայտնել, որ անհայտ անձինք մտնելով թիվ 32 դպրոց` փորձել են բացել զինանոցի դուռը:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 02.20-ի սահմաններում, 3 անհայտ անձինք դպրոցի հետնամասի մուտքից մտել են ներս, կապել պահակի` 1939 թ. ծնված Սամվել Ե.-ի ձեռքերն ու ոտքերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել մի քանի դասասենյակի դռներ, այնուհետև փորձել են բացել զինանոցի դուռը: Սակայն այդ պահին միացել է ազդանշանային համակարգն, ու նրանք հանցագործությունն ավարտին չհասցնելով` դիմել են փախուստի: