Կահիրեն` եռուն կաթսա


 

Եգիպտոսի մայրաքաղաքում շարունակվում ու ահագնանում են բախումները քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների և համակիրների միջև: Երկրի մայրաքաղաքում երեկ գիշեր իշխող կուսակցության համակիրները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք. նրանք պահանջում են ռազմական բարձրագույն խորհրդից իշխանությունն անհապաղ հանձնել քաղաքացիական կառավարությանը:

Բնականաբար, ոչ մի տեղ հարթ չէ դեպի օրենսդիր մարմին տանող ուղին: Եվ գրոհողների ճանապարհը փակել են «Եղբայր-մուսուլմաններ» շարժման ներկայացուցիչները և մուսուլման եղբոր ջանասիրությամբ քարեր են նետել իշխանականների վրա: Վերջիններիս համակրանքը վայելող «Ազատություն և արդարություն» կուսակցությունը խորհրդարանում զբաղեցնում է պատգամավորների գրեթե կեսը: Բախման արդյունքում պաշտոնական տվյալներով ավելի քան 40 մարդ դիմել է բուժօգնության (տեղեկացրել է Ռադիո «Սվոբոդա»-ն):

Ձախ և լիբերալ կուսակցության ներկայացուցիչները «Եղբայր-մուսուլմաններ»-ին մեղադրում են զինվորականների հետ հանցավոր համաձայնության և անցյալ տարվա ապստամբության գաղափարներին դավաճանելու համար: Հենց դրա արդյունքում իշխանությունից հեռացվեց նախագահ Հոսնի Մուբարաքը: