Համացանցային շորթում


 

Երևան քաղաքի բնակչուհի, 28-ամյա Ն.-ն hունվարի 25-ին ներկայացել է ոստիկանություն և հայտարարություն տվել, որ անհայտ անձը www.odnoklΖssniki.ru ինտերնետային ցանցի միջոցով հունվարի 11-ից սկսած նամակագրության մեջ է մտել իր հետ և պահանջում է 250.000 ՀՀ դրամ` սպառնալով, որ գումարը չտալու դեպքում իր անձը արատավորող սեռական բնույթի նկարներ կտարածի համացանցում և իր ընկերական շրջապատում:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը բերման է ենթարկվել տաքսի ծառայություններից մեկի վարորդը, որի մոտից հայտնաբերվել է Ն.-ի կողմից տրված 250.000 դրամը, որը նա պետք է փոխանցեր այլ անձի:

Ինչպես պարզվել է, այդ անձը նախկինում 5 անգամ դատապարտված, ներկայումս կալանավայրերից մեկում հերթական պատիժը կրող 37-ամյա մի տղամարդ է, որին տաքսու վարորդը շորթված գումարը պետք է փոխանցեր նրա հոր միջոցով: