ԳԵՐԱՍՆ ՈՒԶՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ


 

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ, նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, ինչպես տեղեկացանք, ցանկանում է պատգամավոր դառնալ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից, որտեղ ահեղ մրցակցություն է սպասվում նրա և «մոլիբդենի Վահեի» միջև: Ասում են, որ տեղեկանալով Գերասիմի պատգամավոր դառնալու մտադրության մասին, Ազգային ժողովում շատերը մտահոգվել են. պաշտոնանկությունից հետո իր առանձնասենյակից հեռուստացույց տանող նախկին նախարարն այդ ի՞նչ է տեսել խորհրդարանում, որը չունի...

Նշենք, որ այս ընտրատարածքից պատգամավոր դառնալու բուռն ցանկություն ունի նաև Կապանի քաղաքապետը, ում հեղինակությունը վերջին շրջանում հայրենի քաղաքում մեծ անկում է ապրել: