Ճանաչել ԼՂՀ ձևավորման օրինականությունը

  Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԸ կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված` Հայաստանը հետնապահի կարգավիճակում է, որովհետև որևէ կերպ չի կարողանում նախաձեռնող լինել և պաշտպանել սեփական շահերը: Դեմկուսի ղեկավարի կարծիքով` պատճառը նաև Հայաստանի կրավորական դիրքորոշումն է ԼՂՀ ձևավորման հարցում:

  «Նախևառաջ մեխանիզմներ են պետք»

  Դեմկուսի ղեկավարն առաջարկում է հիմք ընդունել «Ադրբեջանական Հանրապետության պետականության վերականգնման մասին» 1991 թ. օգոստոսի 30-ի Ադրբեջանի ԽՍՀ ԳԽ-ի ընդունած հռչակագիրը (համաձայն որի Ադրբեջանի Հանրապետությունը 1918-1921 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ պետությունն է) և մի շարք այլ որոշումներ ու դրույթներ և պաշտոնապես վավերացնել, որ ՀԿ-ն ճանաչում է ԼՂՀ կազմավորման գործընթացի օրինականությունն ու դրա համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին:

  ԽՆԴԻՐԸ ՄԻԱՅՆ ՍԵՎԱՆԸ ՉԷ

  Խորհրդարանն արտահերթ նիստում ձայների 93 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել Սևանից 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու` ՀՀ կառավարության առաջարկին: Բնապահպանները շարունակում են պնդել, որ ընթացիկ տարում ջրի պակասության մասին հավաստիացումներն իրականությանը չեն համապատասխանում:

  Ի՞ՆՉ Է ՀԵՐՔՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԸ

  Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով համարվում էր կառավարությունը լքող ամենահավանական թեկնածուներից մեկը, անհեթեթություն է համարել լուրերն այն մասին, թե իր վերանշանակման հարցում մեծ դեր է կատարել վարչապետ Տիգրան Սարգսյանը, քանի որ նրանք ունեն ընդհանուր շահեր հանքարդյունաբերության մեջ:

  ԹԵՐԵՎՍ` ԱՄԵՆԱԱՂՄԿՈՏՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԸ

  ԱԺ էթիկայի հանձնաժողովը դեռևս չի կազմավորվել, սակայն արդեն հստակեցվում են սկզբունքները, որոնցով գործելու է այն: Ըստ կանոնակարգի, հանձնաժողովը ձևավորվելու է ամենամեծ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններից:

  ՎԱՃԱՌՈՒՄ Է ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ

  Համեստ ու անշահախնդիր մարդու իմիջ ձևավորած ՕԵԿ նախկին նախարար Մանուկ Վարդանյանը, պարզվում է` այնքան էլ համեստներից չէ: Այս մարդը հասցրել է ձեռք բերել բավական ներկայանալի կապիտալ, այդ թվում նաև` առանձնատուն Սևանա լճի ափին:

  ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆԳՍՏԻ

  Հայաստանի նախարարներից շատերը պատրաստվում են կազմակերպել իրենց ամառային հանգիստը:

  ԴԱ ԷԼ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ

  Արթուր Բաղդասարյանն օրերս հայտարարել էր, թե սպորտի նորանշանակ նախարարը «Գագիկ Ծառուկյանի մարդն է», իսկ դա նշանակում է, «որ «Բարգավաճ Հայաստանն» այնուհանդերձ իշխանության մեջ իր ներկայացուցիչն ունի» և այսպես թե այնպես իշխանության մաս է կազմում:

Պատգամավորներ, պատգամախոսներ, պատգամազուրկներ

  Մեր երեսփոխանների մի փոքր մասին կարելի է պատգամավոր կոչել. նրանք զբաղվում են օրինաստեղծ աշխատանքով: Մյուս մասը պատգամախոսներ են. բարձրաձայնում են իրենց վերացական «պատգամները»` զուգահեռաբար քարկոծելով կառավարությանն ու երբեմն էլ օրինաստեղծներին:

Հին-նոր կառավարություն

  Վարչապետը կառավարություն կազմելիս առաջնորդվել է հետևյալ ձևափոխված ասույթով «նորը` դեռևս չմոռացված հինն է»: :

«Ուրախ» վերադարձ

  Ծեծելով գնաց, ծիծաղով եկավ Բեգլարյան Գագոն, Խռոված գնաց, խաղաղված եկավ Գագոն Բեգլարյան: :

Մանրամասնելը աբսո՞ւրդ է

  Ըստ կառավարության` եթե իրենք ծրագիր կազմեին ընդդիմության առաջարկած սկզբունքներով, տասը հատորանոց գիրք կգրվեր մի քանի հազար էջ ընդհանուր ծավալով: :

Դիվերսիա «Հարսնաքար» ռեստորանում

  Պարզվում է` մեր զինվորականների դեմ դիվերսիոն գործողություններ են իրականացվում ոչ միայն սահմանագլխին, այլև մայրաքաղաքում. զորօրինակ` «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցածը: :

Երկխոսություն կառավարության ծրագրի շուրջ

  ԸՆԴԴԻՄԱԽՈՍ - Սա ընդամենը գիր է և ոչ թե ծրագիր: ՎԱՐՉԱՊԵՏ - Ոչինչ, գիրը կտեղավորենք ծրարում, կդառնա ծրագիր:

Հին ասույթի ոճով

  Երբ կոալիցիան «կրճատվում» է, դանակավորները շատանում են: :

Գայլի գլխին ավետարան

  Համանախագահող երկրների ղեկավարները Ալիևի գլխին խաղաղության մասին քարոզ կարդացին, վերջինս ասաց. - Դե պրծեք, դիվերսանտներս սահմանի վրա պարապ մնացին: :

  Նշանավոր ՊԱԿ-ականները

  Արդեն 20 տարի այդ երկիրը ջնջված է աշխարհի քարտեզից, բայց` չի մոռացվում: Սովետմիությունը չկա, բայց կան նրա ժողովուրդները:

  Կայծակնահար կանեն թշնամոց

  Ամերիկյան ռազմագետները փորձարկում են նորագույն գերզենք` կայծակը: Որպես երևույթ` այն երևի մարդկությունից էլ հին է:

  Հանդուրժողություն

  Սովորաբար մեր թերթի էջերում ասուլիսներին չենք անդրադառնում` ժամանակավրեպության խնդիր չառաջացնելու համար: Սակայն երկուշաբթի օրը տեղի ունեցած ասուլիսը երկար կմնա մեր հիշողության մեջ որպես սկզբունքայնության և քաղաքական հանդուրժողության դաս շատերի համար:

  ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

  Ամեն տարի, երբ սկսվում է բուհական ընդունելության քննությունների մրցավազքը, նորից հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում վարձավճարների խնդիրը: Շատերն են տրտնջում, որ հայաստանյան բուհերի գերակշռող մեծամասնությունում վարձաչափերը դուրս են խելամտության սահմաններից:

  ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ

  Շատ շուտով ականատեսն ենք դառնալու մրցակցությունից մենաշնորհի անցման հերթական օրինակին: Տերմինալների միջոցով վճարումներ կատարելու` մայրաքաղաքում և մարզերում բավական արագ տարածված համակարգը (որը մինչ այս տնօրինվում էր մի քանի տնտեսվարողի կողմից), հետայսու հանձնվել է միայն մեկ կազմակերպության:

  ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅՈՒՄ

  Երբեմնի հեղինակավոր և ամենաէլիտար համարվող բուհերից մեկը` Երևանի պետական կոնսերվատորիան, հայտնվել է սկանդալային պատմությունների կենտրոնում:

  ՍԻՐՈ ՈՒ ՆՎԻՐՈՒՄԻ ՑԱՎԸ

  2011 թվականին հայկական էստրադայի մեծ տիկինը` Բելա Դարբինյանը պիտի դառնար 75 տարեկան: Նշանավոր երգչուհու հոբելյանը ոչ ոք չհիշեց, հայկական էստրադայի «աստղերը» համերգ չնվիրեցին նրա հիշատակին:

  ԸՆԴԼԱՅՆՎՈՂ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  Տևական ժամանակ մեզանում ծավալվող խոսակցությունների մեջ առանձնանում է մի կարևոր թեմա` մշակույթը տանել դեպի մարզերը, նպաստել միջմշակութային և միջմարզային կապերի ամրապնդմանը, արվեստի նշանավոր երևույթներին հաղորդակից դարձնել նաև մարզերը: Երկար ժամանակ խոսելով` մենք խոսքից գործի չէինք անցնում:

  ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ «Մեծն Մուրադը» 20 տարեկան է

  Արցախյան գոյապայքարի տարիներն ամենաբեկումնայինն ու հերոսականն էին մեր նորագույն պատմության մեջ: Իսկ փառահեղ հաղթանակի կերտողներն իրենց անձնվիրությամբ, սխրանքներով է´լ ավելի հարստացրին այդ էջերը:

  ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿՐԹՕՋԱԽԸ

  Օրեր առաջ մթնոլորտը տոնական էր Հայ ավետարանչական ընկերակցության հյուրընկալ հարկի տակ: «Հայ կրթություն» բարեգործական կրթական հիմնադրամի (Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի) սաների հրաժեշտի հանդիսությունն էր:

  Գողացված միլիոնների հետքերով

  Ներկայացվող հանցագործության բացահայտումը մեկ անգամ ևս վկայում է Ոստիկանության պետի և համակարգի որդեգրած այն համոզմունքի մասին, որ չբացահայտվող հանցագործություններ չեն լինում, պարզապես անհրաժեշտ է բարեխղճություն և մասնագիտական պատվախնդրություն:

  Բացահայտում` հուղարկավորությունից հետո

  Հերթական դաժան դեպքը վերջերս արձանագրվել է Հանրապետության խաղաղ անկյուններից մեկում` Ջերմուկ քաղաքում: Նախաքննությունը դեռ կպարզի այս սահմռկեցուցիչ պատմության մանրամասները:

  Կաշառք` շոկոլադով

  Միևնույն է, դա էլ պատժելի է շա˜տ օրինապաշտ երկրներում: Չնայած դժվար է ասել, այդ նույն երկրում ավելի մեծարժեք կաշառք պահանջող-ստացողները և՞ս պատժվում են:

  Նորահայտ արքայադուստրը

  Հին զվարճախոսություն կար, որը խորիմաստ խորհուրդ էր հայրերին. նույնիսկ անծանոթ երեխա տեսնելիս` շոյիր նրան ու քաղցրավենիք հյուրասիրիր. ի˜նչ իմանաս, նա գուցե հենց քո զավակն է: Շաբաթ օրը նմանատիպ մի սենսացիա են հրապարակել իսպանացի լրատվամիջոցները. երկրի թագավոր Խուան Կառլոս Առաջինը հավանաբար ապօրինածին դուստր ունի Բելգիայում:

  Տեղափոխն` ուղտով

  Ինքնատիպ ու հնարամիտ զույգ են Ռեբեկա և Ջոզեֆ Ֆոսթեր ամուսինները: Անգլիայում նրանք ուղտերի միակ նախրատերն են. իրենց 6 սապատավորներին օգտագործում են որպես փոխադրամիջոց:

  Գարշահոտը ձախողեց թռիչքը

  Չէ, ինքնաթիռի նրբազգացությունը չէր պատճառը. պարզապես ուղևորներն ու օդանավի անձնակազմն ի վիճակի չէին դիմանալ այդ սուր գարշահոտին, որը չի անցնում ոչ մի օդափոխությունից: