Կաշառք` շոկոլադով


 

Միևնույն է, դա էլ պատժելի է շա˜տ օրինապաշտ երկրներում: Չնայած դժվար է ասել, այդ նույն երկրում ավելի մեծարժեք կաշառք պահանջող-ստացողները և՞ս պատժվում են: Չնայած այս պարագայում տիկին նախարարը բավական հաճախ է հայտնվել իրավապահների տեսադաշտում:

Ալթայի երկրամասի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սվետլանա Գաշկինան պաշտոնանկ է արվել` կաշառառության մեղադրանքով (տեղեկացրել է Тайга.инфо-ն):

Նախկինում Գաշկինան մեղավոր էր ճանաչվել կաշառատվության համար: 2011 թ. հունվարին ամառանոցում նա 1 շիշ կոնյակ և շոկոլադի սալիկ էր տվել կալանավայրի պետի տեղակալին, ով կազմակերպել էր տիկնոջ անօրինական հանդիպումը (առանց քննիչի թույլտվության)` ձերբակալված ազգականի հետ:

Այս ապրիլին էլ դատարանը Սվետլանա Գաշկինային կրկին տուգանել է 27 հազար դրամ (կաշառքի գումարի 35-ապատիկը):

Պետական տարբեր պաշտոններ զբաղեցրած կինը հիմա գործազուրկ է, և եթե նորից շոկոլադ ու կոնյակ նվիրի կամ նվեր ստանա` այլևս կաշառակեր չի համարվի: