ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆԳՍՏԻ


 

Հայաստանի նախարարներից շատերը պատրաստվում են կազմակերպել իրենց ամառային հանգիստը: Մի մասը որոշել է մնալ Հայաստանում և հանգստանալ Ծաղկաձորում կամ Ջերմուկում, Արմեն Մովսիսյանը ցանկանում է մեկնել Կապան, իսկ ոմանք էլ արդեն մտածում են արտասահման մեկնելու մասին...

Շատ լավ է, որ կառավարության անդամները մտածում են հանգստի ու կազդուրվելու մասին: Բոլորին սրտանց բարի հանգիստ ու հետաքրքիր արկածներ ենք մաղթում: Բայց երանի˜ նրանց ղեկավարած գերատեսչությունները նաև պայմաններ ստեղծած լինեին «միջին հայաստանցի» կոչվող անապահովների համար, որպեսզի նրանք նախ աշխատանք, ապա արձակուրդ ունենային` գոնե մեկ-երկու օրով թեկուզ Սևան մեկնելու... Մշտապես դժգոհելով, որ իրենց աշխատավարձը շատ ցածր է, որ 260 հազար դրամը բավական չէ թեկուզ տարրական հարցեր լուծելու համար, մեր նախարարներն, այնուամենայնիվ, լավ էլ հանգստանում են ու արձակուրդն անցկացնում թանկարժեք հանգստյան գոտիներում: Հետաքրքիր է, հանգստի համար նախատեսված գումարներն այդ 260 հազարի՞ց են, թե՞ ժառանգություն են ստացել...