Տեղափոխն` ուղտով


 

Ինքնատիպ ու հնարամիտ զույգ են Ռեբեկա և Ջոզեֆ Ֆոսթեր ամուսինները: Անգլիայում նրանք ուղտերի միակ նախրատերն են. իրենց 6 սապատավորներին օգտագործում են որպես փոխադրամիջոց: Մեր օրերի համար արտառոց այս եղանակով են նրանք քաղաքների ծանրաբեռնված փողոցներում անվտանգ երթևեկելու և խցանումներից խուսափելու ելքը գտել:

42-ամյա Ռեբեկան և 52 տարեկան Ջոզեֆն անապատի իրենց նավերին անվանակոչել են. Ռուբիին, Սահարային, Սոֆյային, Կոկոսոյին, Կազակին ու Վենետային պահում են ետնաբակում: Երկսապատ կենդանիներն էլ հավատարմորեն ծառայում են իրենց տերերին, համբերատար կերպով նրանց վայրից վայր տեղափոխում` անապատի ավազների փոխարեն սմբակ մաշելով ասֆալտի վրա:

Ֆոսեթ ընտանիքի երեխաները` 13-ամյա Դեյզին ու 10-նամյա Լյուկան ևս սիրով են ուղտերով դպրոց ու սրճարան գնում:

- Մեր հոգեզավակները դարձել են ընտանիքի անդամ: Երեխաները կատակում են, թե ուղտերին մենք ավելի լավ ենք վերաբերվում, քան իրենց: Մեր սիրելի խորտկարանի պատին նույնիսկ ցուցանակ է հայտնվել` «Ուրախ են շների և ուղտերի հետ այցելուներին»,- պատմել է տիկին Ֆոսթերը:

Մեկ ուղտի արժեքը գերազանցում է 15 հազար դոլարը: Նրանց կերակրելու համար տարեկան պահանջվում է 400 հակ խոտ, 1000 լիտր ջուր և շաքարով, գարիով ու վարսակով պատրաստված հատուկ կեր:

- Շատ դժվար է այսպիսի հսկա կենդանիները տնային պայմաններում պահելը, բայց ամեն ինչ փոխհատուցվում է` մարդկանց հանդեպ նրանց սիրով և կապվածությամբ,- համոզված է Ռեբեկան:- Ես կրկեսի դերասանների ընտանիքից եմ և մանկուց կարողանում եմ ուղտերի հետ շփվել:

Կենդանիները նաև վաստակում են ընտանիքի համար: Տարբեր տոների, միջոցառումների առիթով ու նույնիսկ ձիարշավներին մասնակցելու համար Ֆոսեթները նրանց տալիս են վարձակալությամբ: