Կայծակնահար կանեն թշնամոց


 

Ամերիկյան ռազմագետները փորձարկում են նորագույն գերզենք` կայծակը:

Որպես երևույթ` այն երևի մարդկությունից էլ հին է: Բայց այսուհետ կայծակը լիովին կառավարելի կարող է դառնալ և մարդկանց թելադրանքով իր մահաբեր շանթերն ուղղել դեպի թշնամու տեղակայանք:

Ավելին, հարկ չի լինի սպասել, թե երկինքը ե՞րբ կայծակ «կուղարկի». ռազմական գալիքի այդ նոր զենքն ինքը կայծակ կստեղծի մարտի դաշտում (մանրամասնել է LiveScience-ը): Ու դրա օգնությամբ պատերազմող զինվորականները կկարողանան դիցուք` պայթեցնել թշնամու պահած ականները կամ նույնիսկ ոչնչացնել հակառակորդի զրահատեխնիկան:

Սարքը կաշխատի հետևյալ կերպ. լազերի օգնությամբ օդում հատուկ ալիք է ստեղծվում, որի միջով անցնում է էլեկտրական լիցքապարպում: Այսինքն, արդեն հնարավոր է դառնում կայծակ ստեղծել ու այն ուղղորդել ցանկացած ուղղությամբ:

- Փորձերի ընթացքում մեզ համար ձանձրալի չէ նայել, թե կայծակի հարվածներն ինչպես են ոչնչացնում մեր թիրախները,- պատմել է Ամերիկայի բանակի զինվածության ծրագրավորման, զարգացման և հետազոտությունների կենտրոնի առաջատար մասնագետ Ջորջ Ֆիշերը (ՌԻԱ Նովոստի):