ԹԵՐԵՎՍ` ԱՄԵՆԱԱՂՄԿՈՏՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԸ


 

ԱԺ էթիկայի հանձնաժողովը դեռևս չի կազմավորվել, սակայն արդեն հստակեցվում են սկզբունքները, որոնցով գործելու է այն: Ըստ կանոնակարգի, հանձնաժողովը ձևավորվելու է ամենամեծ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստանը» չի համարվում ընդդիմադիր խմբակցություն, հանձնաժողովի նախագահ կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանը, ում թեկնածությունը պատրաստվում է առաջադրել Հայ ազգային կոնգրեսը:

Այս հանձնաժողովը պիտի զբաղվի պատգամավորների վարքագծի և ունեցվածքի հարցերով: Կարելի է ենթադրել, որ այն կարող է ԱԺ-ում լինել ամենաաղմկոտ ու ամենագործուն հանձնաժողովը, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ունի բազմաթիվ տվյալներ պատգամավորների ունեցվածքի մասին, և նրանց` խորհրդարանում դրսևորվող վարքագիծն էլ Նիկոլին հայտնի է:

Ինչպես մեզ տեղեկացրեց պատգամավորներից մեկը, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը դառնա խորհրդարանի ամենաազդեցիկ դեմքերից մեկը, շատերը ձգտեն նրա հետ լավ հարաբերությունների հաստատման, որպեսզի հանկարծ նրանց հարցերը «վարույթ» չընդունի...