Ճանաչել ԼՂՀ ձևավորման օրինականությունը


 

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԸ կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված` Հայաստանը հետնապահի կարգավիճակում է, որովհետև որևէ կերպ չի կարողանում նախաձեռնող լինել և պաշտպանել սեփական շահերը: Դեմկուսի ղեկավարի կարծիքով` պատճառը նաև Հայաստանի կրավորական դիրքորոշումն է ԼՂՀ ձևավորման հարցում:

Ճանաչել ԼՂՀ ձևավորման օրինականությունը

ԼՂՀ կազմավորման գործընթացի օրինականությունը ճանաչելու վերաբերյալ իր պատրաստած փաթեթը ՀԴԿ ղեկավարը նաև պատրաստվում է ներկայացնել ԱԺ դիմադիր և ընդդիմադիր բոլոր խմբակցություններին` հայրենի խորհրդարանից ակնկալելով համապատասխան հայտարարություն: Արամ Սարգսյանը համոզված է, որ դա նախևառաջ պատմական արդարության ճանաչում կլինի: Իսկ եթե գործընթացի օրինականությունը չի ճանաչվում, բանակցություններում այդ կողմը մնում է որպես օբյեկտ` չդառնալով բանակցային կողմ կամ սուբյեկտ: Բացի այդ, առանց կազմավորման գործընթացի օրինականությունը ճանաչելու` ամենամեծ ցանկության դեպքում անգամ ԼՂ անկախությունը ճանաչելը չի ընկալվի:

- Մինչև չճանաչենք, որ նա օրինական ճանապարհով դուրս է եկել Ադրբեջանի կազմից, ԼՂ-ն չի կարող իր ազատ ինքնորոշման իրավունքն իրացնել: Դրա համար նա պետք է հանրաքվե անցկացնի և որոշի` միանում է Հայաստանի՞ն, պահպանում է իր ներկայիս կարգավիճա՞կը, թե՞ երրորդ կարգավիճակն է ընդունում,- նշեց ՀԴԿ ղեկավարը և հավելեց, որ ԼՂՀ օրինականությունը ճանաչելու քայլը խիստ հրատապ է համարում` Հայաստանը դա պարտավոր էր անել դեռևս 20 տարի առաջ: