ՀԱՐՍՆԱՔԱՐՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Այս ամենի պատճառն ամենաթողությունն է
Բազմաթիվ առիթներով ենք նշել, որ այս կամ այն օլիգարխի թիկնազորը իրեն չափազանց լկտի է պահում. «անվտանգության ծառայություն» «տիտղոսով» այդ մարդիկ ըստ էության, վտանգում են շատերի կյանքը: Այդպիսիները կարող են ցանկացած պահի ու ցանկացած վայրում հաշվեհարդար տեսնել սրա կամ նրա հետ` համոզված, որ անպատիժ են մնալու: