Նիկոլան կարող է դատապարտվել


 

Համառ «վկաներ» են փաստերը: Դրանք կարելի է պահել սրտի ուզածի չափ ու հարմար պահին «մարտի» հանել: Սարկոզիի հակառակորդները հենց այդպես էլ վարվել են: Ընդդեմ Ֆրանսիո նախկին նախագահի` այդ փաստերի մի «գումարտակ» ասպարեզ նետեցին` ընտրությունների 2-րդ փուլի նախօրերին, և Սակոզին սպառնաց-խոստացավ ապացուցել, որ իր առաջին ժամկետի ընտրությունների համար Քադաֆիից գումարներ չի ստացել: Հիմա արդեն նոր մեղադրանքներ են շրջանառվում:

Անցյալ ուրբաթ ավարտվել է Հինգերորդ Հանրապետության` արդեն էքս-նախագահի անձեռնմխելիության ժամկետը: Ու շուտով նա ստիպված կլինի պարզաբանումներ կամ պատասխան տալ միանգամից մի քանի գործով:

Դրանց հերթում առաջինը Ֆրանսիայի ամենահարուստ տիկնոջ` Լիլիան Բետանկուրի հետ կապված անավարտ դատընթացն է: Ըստ մեղադրանքի` պարֆյումերային L&undefined;OreΖl տան ժառանգորդուհին 2007 թ. ապօրինի կերպով հովանավորել է Սարկոզիի ընտրարշավը:

Նիկոլային տհաճ այլ հարցեր ևս կառաջադրվեն: Դիցուք` այսպես կոչված «Կարաչիի գործով»: Ֆրանսիայի իշխանություններն էքս-նախագահին կասկածում են բազմամիլիոն կաշառք ստանալու մեջ` Պակիստանին սուզանավեր մատակարարելու դիմաց:

Առայժմ Սարկոզին հերքում է բոլոր մեղադրանքները: