ՈՐՏԵ՞Ղ Է ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ


 

Արդեն որոշակի ժամանակ է, ինչ Արարատի քաղաքապետի աշխատասենյակի դուռը փակ է, իսկ քարտուղարուհին այցելուներին տեղեկացնում է, թե նա գտնվում է մայրաքաղաքում` զբաղված քաղաքի խնդիրներով: Մինչդեռ իրազեկ աղբյուրները պնդում են, թե քաղաքապետը գտնվում է Ֆրանսիայում, ուր անձնական բիզնես ունի և այլևս ցանկություն չունի վերադառնալ հայրենիք, որովհետև ընտրությունների ժամանակ ներքաշվել է ինչ-որ ֆինանսական խնդիրների մեջ:

ՏԻՄ օրենքը սահմանում է համայնքապետի ընտրության հստակ դրույթներ. ուրեմն չի բացառվում, որ ժամանակ անց Արարատում քաղաքապետի ընտրություններ տեղի կունենան` եթե, իհարկե, գործող քաղաքապետը չհոգնի ֆրանսիական տեսարաններից և որոշում չկայացնի զմայլվել հայրենի քաղաքի համայնապատկերով…

Ի դեպ, շատ արարատցիներ այնքան էլ չեն տխրել քաղաքապետի բացակայությունից, իսկ ոմանք էլ անհամբերությամբ են սպասում, թե երբ քաղաքին կվերադարձվի մանկապարտեզի շենքը, որը քաղաքապետն ապօրինաբար սեփականաշնորհել էր` կեղծելով իր նախորդի ստորագրությունը: