Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՌԵԿՏՈՐ


 

Դերենիկ Դումանյանի` առողջապահության նախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը: Իհարկե, արդեն նշանակվել է պաշտոնակատար, ով էլ կկազմակերպի ընտրությունները: Սակայն այսօր շատերին է մտահոգում, թե ո՞վ է լինելու երկրի գլխավոր բուհերից մեկի ղեկավարը: Իշխանությունները դեռ իրենց թեկնածուի անունը շրջանառության մեջ չեն դրել, բժշկականում էլ ոչ ոք չկարողացավ հստակ ասել, թե ովքե՞ր կմասնակցեն ընտրություններին, ովքեր կուզենան իրենց տեսնել ռեկտորի պաշտոնում:

Այնուամենայնիվ, արդեն իսկ շրջանառվում են որոշ անուններ, հատկապես խոսվում է Կարեն Ավագյանի մասին, ով ունի բժշկական կրթություն և ժամանակ առաջ էլ համարվում էր առողջապահության նախարարի թեկնածուներից մեկը: Արդյո՞ք հենց նա կդառնա բուհի կառավարիչ, և արդյո՞ք իշխանությունները նրա հետ կկապեն իրենց ծրագրերն ու հույսերը` ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ` նախարար Արմեն ջԱշոտյանը կարգադրություն է ստորագրել` մրցույթ հայտարարելու մասին: