Մոլորակիս 287 մլն տոննանոց «բեռը»


 

Մարդիկ ամեն ինչ հաշվեցին, հաշվարկեցին, ով ինչի կարող էր` տիրացավ, հետո ամեն մեկն իր ունեցվածքը հաշվեց, ուրիշներինը հաշվարկեց... Վերջը հասան Երկիր մոլորակի բնակչության ընդհանուր կշռին:

Լոնդոնի` Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի մասնագետները կազմել են իրենց բնակչության «ամենաթեթև» ու «ամենածանր» երկրների աղյուսակը: Ամենավերին հորիզոնականում Միացյալ Նահանգներն է: Եթե հասուն մարդու միջին քաշն ուրիշ երկրներում կազմում է 62 կգ, ապա ԱՄՆ-ում 1/3-ով ավելի է` 80,7 կգ: Գիտնականները հաշվարկել են, որ եթե բոլոր երկրների քաղաքացիներն ամերիկացիների չափ փարթամ լինեին, ապա մարմնի զանգվածով մոլորակի բնակչությունը 1 միլիարդով ավելի կլիներ:

«Ծանր քաշայինների» առաջին տասնյակում են Քուվեյթը, Խորվաթիան, Կատարը, Եգիպտոսը: Մասնագետներն այս երևույթը պայմանավորում են ավտոմեքենաների համատարածությամբ. մարդիկ ավելի հաճախ մեքենայով են գնում, հետզհետե ավելի քիչ են շարժվում, ինչի արդյունքում էլ հենց գիրանում են: Բայց «գեր» բնակավայրերից բացի` մարդկությունն ընդհանրապես ամենուր «քաշ է հավաքում»:

Աղյուսակում նիհարների` ստորին հորիզոնականում են Վիետնամը, Եթովպիան և Էրիտրեան: Հետազոտողները դա բացատրում են ոչ միայն այդ երկրների աղքատությամբ: Ճապոնիայի օրինակով նրանք ապացուցում են, որ աղքատ չլինելով ևս կարելի է չգիրանալ:

Հետաքրքիր է նաև, որ Ասիայում ապրում է Երկիր մոլորակի բնակչության 61 %-ը, բայց նրանց ընդհանուր կշիռը մարդկության ընդամենը 13 %-ն է կազմում (տեղեկացրել է BBC-ն):