Մոռացկոտ Օբաման ու անհյուրասեր ռեստորանը


 

Իհարկե նա իրեն թույլ չէր տա ճաշել ռեստորանում և չվճարել ընդամենը ինչ-որ 55,58 դոլար: Մանավանդ որ հյուրասիրության էր հրավիրել 4 ընտրողների:

Անցյալ շաբաթ Հայրերի օրվա նախօրյակին (այդ օրն ԱՄՆ-ում նշվում է ամեն տարի, հունիսի 17-ին) Բարաք Օբաման Վաշինգտոնի Kenny&undefined;s BBQ ռեստորան է հրավիրել 2 զինվորականի և 2 վարսավիրի` ոչ պաշտոնական միջավայրում զրուցելու:

Չորս հայրերը հրաշալի ժամանակ են անցկացրել երկրի նախագահի հետ, խոսել են հայրական ուրախություններից ու դժվարություններից և վայելել խոզի կողիկներ` կերակրահյութով ու բրնձով: Հետո հեռացել են հյուրընկալ ռեստորանից` մոռանալով վճարել կերածի դիմաց: Իսկ ռեստորանի տերերը չեն էլ մտածել, որ կարելի էր նաև հյուրասիրել իրենց նախագահին: Լավ է գոնե, որ աղմուկ չեն բարձրացրել, այլ Սպիտակ տան աշխատակազմին բարեկրթորեն տեղեկացրել են կատարվածի մասին: Թյուրիմացությունը հարթվել է, և մինչ աշխատանքային օրվա ավարտը գումարը վճարվել է: