ԵԹԵ˜ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԼՍԵՆ
«ՏԻՄ քարոզարշավի ընթացքում ընտրողների դիրքորոշման վրա չազդել ընտրակաշառքով, այդ թվում` պաշտոնական առաջխաղացման և աշխատատեղերի անձնականացված խոստումներով, նյութական օժանդակությամբ, սննդամթերքի, դեղորայքի մատակարարմամբ, զանազան պարտքերի մարման խոստումներով և մարումներով, տնտեսական գործունեությանն առնչվող արտոնությունների և կենցաղային (բնակարան, հողամաս, հերթացուցակային առաջխաղացում) բնույթի անձնականացված խոստումներով և համանման գործողություններով». այսպիսին է ավագանու անդամի թեկնածուի Վարքականոնի առաջին կետը, որը մշակել ու տարածել է Գյումրու «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը: