ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻՆ «ԴՈՒՐՍ» ԿԹՈՂՆԵՆ


 

Ինչպես տեղեկացանք, երկրի իշխանությունները վերջին շրջանում չափազանց դժգոհ են «Արմավիայի» և այլ ձեռնարկությունների սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից, ուստի կամենում են նրան աստիճանաբար դուրս թողնել «էլիտար դաշտից»: Մոսկվաբնակ գործարարին արդեն մի քանի անգամ «դեղին քարտ» են ցույց տվել, հասկացրել, որ նրա գործունեությունը դարձել է համընդհանուր դժգոհության առարկա: Բաղդասարովն, իհարկե, խոստացել է «սրբագրել» ինքզինքը, մտահոգվել «Արմավիայի» խնդրով, սակայն իշխանությունները վճռական են տրամադրված և ամեն կերպ ցանկանում են ամենաարտոնյալ օլիգարխին աստիճանաբար դուրս մղել Հայաստանից:

Չի բացառվում, որ առաջիկայում ստեղծվի մի նոր ավիաընկերություն, որն էլ կվիճարկի ազգային փոխադրողի մենաշնորհը: Այս տեղեկությունը ճշտելու համար մենք զանգահարեցինք Միխայիլ Բաղդասարովի մամուլի խոսնակին, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: Դե, ամառ է, հո մի հազար դոլար աշխատավարձ ստացող խոսնակն իր տանը չի՞ անցկացնելու ամառային հանգիստը: