Մասամբ համեստացեք Փարիզում


 

Այսուհետ Ֆրանսիայի ոստիկանության հսկողության ներքո են չափից ավելի բացվածքներով հագուստ կրող կանայք` հանգստի վայրերում: Հիմա արդեն անթույլատրելի է Սենայի ափին հանգստանալ մերկանդամ, այգիներում ու պուրակներում հայտնվել լողազգեստով կամ լանջաբաց: Նման «ազատությունների» սիրահարները ստիպված կլինեն մեծ տուգանքներ վճարել` 3750 եվրո և մինչև մեկ տարի ազատազրկում: Նպատակը հասկանալի է` կանխել անբարոյականությունը, զսպել թեթևաբարո կանանց: Ու հենց այս նկատառումով էլ պատժի չափը կկիրառվի այն դեպքում, երբ ոստիկանությունը հիմքեր կունենա կասկածելու, որ տվյալ կինը ոչ թե հանգստանում է իր թեթևամիտ հանդերձանքով, այլ «հաճախորդ» է փնտրում (գրել է ԹպրՑՌ.ՂԾ-ը): Եթե բաց հագուստով կինը պարզապես հանգստանում է, նրանից համեստ տուգանք կգանձվի` սկսած 38 եվրոյից: Առանձնակի խստությամբ կպատժվեն կուրծքն ու հետույքը չծածկած կանայք: Այդպիսի սեքսուալ «ցուցադրությունը» կարող է հանգեցնել մինչև 1 տարվա կալանքի:

«Բարոյականության և հասարակական կարգի կանոններով» հագնվել անհրաժեշտ է բոլոր նրանց, ովքեր որպես հանգստի վայր ընտրել են Սենայի ափը կամ Փարիզի քաղաքային զբոսայգին: Մյուս լողափերի մեծ մասում դարձյալ չի արգելվում մերկանդամ անձնատուր լինել արևին (The DΖily MΖil):

Թեթևամիտ հանդերձանքի վերահսկողության այս փորձն արդեն իսկ ձևավորել է համակիրների ու հակառակորդների բանակներ: Տարեց փարիզուհիներն ուրախ են, որ որոշել են «սանձահարել» ջահելներին: Իսկ հանգստացողները չափազանց հետաքրքրված են, թե ոստիկաններն ինչպե՞ս են չափելու լանջաբացվածքի խորությունը` աչքաչափո՞վ, թե՞ քանոնով: