Աֆրիկան մրսում է
Մինչ Եվրոպան տառապում է աննախադեպ շոգերից, Հարավային Աֆրիկայում իսկական ձմեռ է սկսվել: Հանրապետությունը ձյունով է ծածկվել` խուճապի մատնելով ջերմասեր բնակչությանը: Մեկ օրում երկրի մեծ մասը պատվել է ձյան հաստ ծածկույթով (հաղորդել է HTB-ն):
Որքան էլ տեղաբնակների համար ձյունն արտասովոր զվարճալիք լինի, միևնույն է` այն լուրջ հոգսեր է պատճառել` կաթվածահար անելով ավտոմայրուղիները, ստիպելով դադարեցնել աշխատանքը բազմաթիվ ընկերություններում ու գրասենյակներում:
Իսկ ահա Եվրոպայում շոգն արձանագրում է 500C: Իտալիայում և Հունաստանում արտառոց տապից զբոսաշրջիկներն աճապարում են հեռանալ: