Կաշառատվություն «Վիագրայի» շուկայում


 

Ամերիկյան Pfirer դեղագործական ընկերությունն իր հայրենիքում տուգանվել է 60 միլիոն դոլարով` կաշառատվության համար: Ընկերությունն ինքն է խոստովանել, որ կաշառքներ է բաշխել Ռուսաստանի, Հունաստանի, Բուլղարիայի և Ղազախստանի որոշ պաշտոնյաների ու բժիշկների: Խոստովանել է, որովհետև ամերիկյան օրենքներով դա մեղմացնում է հանցանքը:

Pfirer-ի ամենահայտնի արտադրանքը վիագրան է: Ու որպեսզի այդ ու մի քանի տասնյակ այլ պատրաստուկներ լավ վաճառվեն, դեղագործական հսկան իր դուստր-ընկերությունների միջոցով կաշառքներ է տվել այդ շուկան տնօրինողներին:

Նշյալ 4 երկրներում կոռուպցիոն ծախսերը կազմել են 2 միլիոն, իսկ եկամուտը` 7 միլիոն դոլար: Իսկ Ամերիկան թերևս այն եզակի երկրներից է, ուր պատժվում են ոչ միայն այնտեղ, այլև` արտասահմանում կաշառք տվողները: