«Այսօր հայկական բանակի մարտունակության մասին խոսելն անհեթեթություն է»

  Չէ˜, սա թուրք-ադրբեջանական հերթական զառանցանքը չէ: Հայ մարդու` ոչ անհայտ Ժիրայր Սեֆիլյանի մտավարժանքն է, որը հայկական լրատվամիջոցներից քաղել է Vesti.Ζz-ը և որպես աղանդեր մատուցել մեր բոլոր չարակամներին` հենց Հայոց Բանակի հոբելյանի օրը:

  ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԾՆՎՈՒՄ ԿԻՆ ՉԵՐՉԻԼ

  Հարցը գուցե ծիծաղելի, անգամ` անհեթեթ թվա, որովհետև Չերչիլը մեկն էր, տղամարդ էր, քսաներորդ դարի մեծագույն անհատականություններից էր: Բայց հարցը շատ ավելի խորն է և բխում է քաղաքական այն իրավիճակից, որն այս պահին ամենաարդիականն է համարվում:

  ՆԵՂԱՑԱԾ Է, ՏԵՂԸ ՉԻ ԳՏՆՈՒՄ

  Փետրվարի 12-ին Սպիտակում կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված երկու թեկնածուներից ՀՀՇ-ն ներկայացնող Ա. Նիկողոսյանն օրերս ինքնաբացարկ է հայտնել` հնարավորություն տալով գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Սահակյանին առանց մրցապայքարի վերընտրվել:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱ՞ՄԲ

  Տիգրան Կարապետիչը, մանրամասն ծանոթանալով Երևանի բոլոր մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել պատրաստվող թեկնածուների ցանկին, եզրակացրել է, թե ինքը որտեղ էլ առաջադրվի` ոչ միայն հաջողության հասնելու հույս չի կարող ունենալ, այլ չափազանց փոքր թվով քվեներ կստանա:

  ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  Թեև ծխախոտ ներկրող և արտադրող ընկերությունները, ակցիզային դրոշմանիշների թանկացման փաստը մատնացույց անելով, հենց հունվարի 1-ից թանկացրին ողջ տեսականին, բայց ներկայումս վաճառակետերում առկա ծխախոտի գրեթե բոլոր տեսակներին դեռևս նախորդ տարվա թվագրմամբ «թղթերն» են փակցված:

  50 x 50-Ի ԱՐԱՆՔՈՒՄ

  «Ժառանգություն» կուսակցությունում մեծ զայրույթ է առաջացրել տեղեկատվության արտահոսքը, համաձայն որի` Րաֆֆի Հովաննիսյանն առաջադրվելու է հաջորդ տարի կայանալիք Նախագահի ընտրություններում:

  ՎՐԵ՞Ժ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ

  Տավուշի մարզի 40-րդ ընտրատարածքում նախորդ ընտրություններում կատաղի մրցակցություն ծավալած զույգը` Հակոբ Հակոբյանն ու մարքսիստ Դավիթ Հակոբյանը, վերստին առաջադրվելու են: Երկու Հակոբյաններն էլ արդեն հայտարարել են իրենց որոշման վերջնական լինելու, ինչպես նաև հաղթանակ տոնելու անխուսափելիության մասին:

  ՀԱՄՈԶԵԼ ԵՆ

  Պարբերաբար տարբեր սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվող Տիգրան Արզաքանցյանը հաջորդ խորհրդարանում ներկայացված չի լինի: Որքան էլ անհավատալի թվա, Տ. Արզաքանցյանին համոզել են օրենսդիր գործունեությունից (՞) հրաժարվել` մեկընդմիշտ ազատելով նաև բժշկի թուղթ ներկայացնելու պարտավորությունից:

  ՏԱՍՆՈՒԹ + ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

  Վերջնականապես ճշտվեց նաև Հայ ազգային կոնգրեսի` ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Չնայած այս ուժը դեռ սպասում է խորհրդարանական քննարկումներին, որոնց ընթացքում հնարավոր է, որ վերանայվի Ընտրական օրենսգիրքը, այնուամենայնիվ արդեն մշակվել է ձևաչափը:

  ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ «ՓԱՓԿԵԼ» Է

  Դեռ վերջերս խոսվում էր, թե ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը խռովել է Լևոն Տեր-Պետրոսյանից այն բանի համար, որ ՀԱԿ-ը որոշել էր համամասնական ցուցակում Դեմիրճյանի կուսակցությանը երեք տեղ հատկացնել: Դեմիրճյանն անգամ ցանկացել էր իր կուսակցությամբ դուրս գալ ՀԱԿ-ի դաշինքից:

  «ԱՐՄԱՎԻԱՆ» ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

  Վերջին օրերին շատ է խոսվում, որ գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունում սկիզբ է առել կրճատումների «գործընթացը», ինչի արդյուն քում աշխատակիցների մոտ երեսուն տոկոսը կմնա առանց աշխատանքի:

  ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐ ԴԱՌՆԱԼ

  Խոսակցություններ են շրջանառվում, թե գործարար Սիլվա Համբարձումյանը, ով մի քանի հանքերի և էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների սեփականատեր է, կամենում է դառնալ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

Հա՞ որ...

  Հայտնի օլիգարխ Մ. Բաղդասարովը չի շտապում իրականացնել ամիսներ առաջ իր իսկ կողմից տրված խոստումն` օդային ուղևորափոխադրումների գներն իջեցնելու վերաբերյալ: Փոխարենը նրան պատկանող «Արմավիա» ընկերությունը երբեմն-երբեմն հայտարարում է ինչ-ինչ ակցիաների և զեղչերի մասին, որոնք խիստ կարճաժամկետ են լինում` ուղղված սահմանափակ թվով սոցիալական խմբերի:

  Միասնական, արդյունավետ և սրտացավ պայքար` հանցավորության դեմ

  Երեկ տեղի ունեցած ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Կոլեգիայի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

  Ուռճացումներից ու կեղծիքից հեռու

  Մինչ օրս հասարակության աչքից գրեթե աննկատ ապրած ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունն ասես մեկեն դուրս է եկել «ընդհատակից»: Աննկատ` ոչ թե իր գոյությամբ, այլ հսկայածավալ այն աշխատանքներով, որոնց սկզբնական արդյունքները կառույցի կարևորության լավագույն փաստարկներն են:

  ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 27-31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում սպանության, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ինչպես և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր չեն արձանագրվել:

Բողոքավոր զանգվածի պահանջը

  Ե՞րբ են սկսվելու միտինգները, Որ կրկին ըմբոշխնենք ինտրիգները: :

Զորահանդեսի հրամանատարը Ռուսաստանն է

  Ֆրանսիական Սենատի հայտնի որոշումից հետո Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն վազեց Ռուսաստան. այնուհետև Ալիևը մեկնեց այնտեղ` ՀՀ նախագահի հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու: Սա թերևս «տրիվիալ» բացատրություն ունի:

Պղտոր ջրում է´լ ոչինչ չի բռնվում

  Այսօրվա դրությամբ Հայաստանի թե´ իշխանական, թե´ ընդդիմադիր դաշտում «ջրերը» բավական պղտոր են: Այսպիսի իրավիճակում, որպես կանոն, պղտոր ջրում ձուկ որսացողների թիվն աննախադեպ շատանում է:

Անգլուխ է, բայց արդյո՞ք ձիավոր է

  Երբ պարզ դարձավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարզապես պայքարը շարունակելու պատրանք է ստեղծում, այլ կերպ ասած` գլուխ է պահում, «Երևան» կինոստուդիան ՀԱԿ ակտիվիստներին հրավիրեց նկարահանվելու «Անգլուխ ձիավորը» լիամետրաժ ֆիլմում: :

«Հաջորդ դասի» ծագումնաբանությունը

  Ըստ առավել կասկածամիտ վերլուծաբանների` Գագիկ Ծառուկյանին «դասավանդման» մեթոդիկա են ուսուցանում ՀՀ երկրորդ նախագահի էմիսարները: :

ՀԱԿ ակտիվիստները` Լ. Տեր-Պետրոսյանին

  - Հանրահավաքների այսպիսի անկանոն ռեժիմով` գործող «ռեժիմը» ինչպե՞ս ենք տապալելու: :

ՄԵՐ ԲԱՆԱԿԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

  ՀՀ Զինված ուժերի 20-ամյա հոբելյանը, հիրավի մեծ հանդիսավորությամբ և ըստ արժանվույն նշվեց: Տոնը կայացավ, իսկ ժողովրդի խանդավառությունը, ոգևորությունը, անկեղծ ու ջերմ շնորհավորանքները մեկ անգամ ևս հաստատեցին սերը` Ազգային բանակի նկատմամբ:

  ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԸ

  Մեր բանակի ծննդյան պահից սկիզբ է առնում հերոսապատումը… Շրջափակում, ադրբեջանցիների հրահրած ահեղ պատերազմ, դժվարին, ծանր պայմաններ… Եվ դիմագրավելով հակառակորդի ոտնձգությունները` միաժամանակ կամավորական ջոկատների հիմքի վրա ստեղծվում են կանոնավոր վաշտեր: Պատերազմի թոհուբոհում մեր բանակի ծնունդը հիրավի փառահեղ, գրեթե անհնարին թվացող հաղթանակ էր:

Հռչակավորների մասին

  *Հուլիոս Կեսարի ինքնագիրը գնահատվել է 2 միլիոն դոլար: Սակայն դեռ ոչ մեկն այն չի գնել:

«Սերժ Սարգսյանի մասնակցությունն ընտրություններին փրկօղակ է Լևոն Տեր-Պետրոսյանի համար»

  Հայաստանի քաղաքագետների միությունը վտանգավոր միտումներ է նկատում նախընտրական զարգացումների դրսևորումներում: Ըստ միության նախագահ Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` ընտրությունները պետք է տոն լինեն, քանի որ դրանց ընթացքում է, որ ժողովուրդը հնարավորություն է ունենում անցած մի քանի տարիների համար իշխանություն ներից պատասխանատվություն պահանջել:

  ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԹԱՏՐՈՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

  Ցանկանում էինք վերնագրի մեջ օգտագործել հարցական նշան, սակայն փոխեցինք մեր մտադրությունն ու դիմեցինք հաստատական եղանակին, որովհետև արդեն երկար ժամանակ այս քաղաքում թատրոնը դուրս է մնացել հանրային հետաքրքրությունից և որդեգրել գրեթե ինքնաբավ գոյության ձևը:

  ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀՐԱՇԱԼԻ ԱՇԽԱՐՀԸ

  Անահիտ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ ապրում է Թբիլիսիում: Ինչպես նրա բարեկամներն ու վրաց մշակույթի գործիչներն են ասում` հայ գրականության դեսպանն է Վրաստանում, վրաց գրականության դեսպանը` Հայաստանում:

  ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  Երեք օր առաջ Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունում  տեղի ունեցած  աշխատանքային խորհրդակցությունը վարել է աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Ներկայացված զեկույցի համաձայն` Լոռու մարզի դպրոցներում կատարված ուսումնասիրությունների ընթացքում  արձանագրված թերացումները  վերաբերել են դպրոցական ուսումնական պլանների կազմմանը,  ուսուցիչների մրցութային կարգով ընտրությանը  և այլ հարցերի:

  ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  «Սիվիլիտաս» հիմնադրամի  փորձագետ Թաթուլ Հակոբյանը գյումրեցիներից կարծիք հարցրեց, թե ի՞նչ պետք է անել կյանքը մայրաքաղաքում չկենտրոնացնելու համար: - Ես շատ եմ սիրում Հայաստանում ման գալ, և ինչպես հայտնի գրողներից մեկն էր ասել`` պիտի Հայաստանը իր մանրամասների մեջ սիրել:

  Բաղնիք և շոգեբաղնիք

  Մաքուր ապրելակերպի անքակտելի բաղկացուցիչն է լոգանքը: Դրա անհրաժեշտության մասին խոսելն իսկ ավելորդ է:

Սթիվը հաջողեցրել էր երթևեկել առանց համարանիշի

  Իր տաղանդի, բազմաթիվ շնորհների հետ մեկտեղ Սթիվ Ջոբսը մի տարօրինակություն կամ քմահաճույք ուներ: Նրա արծաթագույն Mercedes-Bebz SL 55 AMC ավտոմեքենան երբևէ համարանիշ չի ունեցել:

  19-ամյա հսկան

  Հարավային Ուելսի բնակիչ Կառլ Գրիֆիթսը վաղ մանկությունից տարբերվել է իր հասակակիցներից` ներբանների մեծ չափսով: 12 տարեկանում նա արդեն 43 չափսի մարզակոշիկներ էր հագնում:

  Հիլարի Քլինթոնն էլ հոգնել է

  - Կարծում եմ` 20 տարի ամերիկյան քաղաքականության պրկված մետաղալարին գտնվելուց հետո և դրան առնչվող բոլոր դժվարությունները հաղթահարելով` դուք կարող եք հասկանալ, թե որքան եմ ես հոգնել,- Հիլարի Քլինթոնի պետդեպարտամենտի աշխատակիցներին ուղղված խոսքը մեջբերել է Politico թերթը:

  «Համարձակ» կոնգրեսականը

  Ամերիկյան Մասաչուսեթս նահանգից դեմոկրատ կոնգրեսական Բարնի Ֆրանկը մտադիր է օրինականացնել ամուսնական հարաբերությունները` իր զուգընկեր Ջիմ Ռիդիի հետ: Այդ մասին անցյալ շաբաթ հաղորդել է իր քաղաքական գործունեությունը դադարեցնել պատրաստվող խորհրդարանականի գրասենյակը (տեղեկացրել է «Ուտրո.ռու-ն):

  Թուրքիան կֆինանսավորի ահաբեկիչներին

  Եվրաընտանիքը «խակ խաղող» մնաց Թուրքիո համար, ու նա որոշել է նյութապես աջակցել ՀԱՄԱՍ-ին: Al-ShΖrq թերթի թղթակցին այդ օգնության մասին պատմել է ահաբեկչական նույն կազմակերպության բարձրաստիճան մի պաշտոնյա:

  «Ալ-Քաիդան» դեռ վտանգազերծված չէ

  Թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի և Արաբական կղզում «Ալ-Քաիդա» խմբավորման ղեկավար Անվար ալ-Ավլակիի ոչնչացումից հետո էլ ահաբեկչական այդ ցանցը շարունակում է իրական սպառնալիք մնալ ԱՄՆ-ի հետ: