ՀԱՄՈԶԵԼ ԵՆ


 

Պարբերաբար տարբեր սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվող Տիգրան Արզաքանցյանը հաջորդ խորհրդարանում ներկայացված չի լինի: Որքան էլ անհավատալի թվա, Տ. Արզաքանցյանին համոզել են օրենսդիր գործունեությունից (՞) հրաժարվել` մեկընդմիշտ ազատելով նաև բժշկի թուղթ ներկայացնելու պարտավորությունից:

Հայտնի օլիգարխը թիվ 32 ընտրատարածքից այլևս չի առաջադրվելու և իր տեղը զիջելու է դարձյալ ծնունդով գավառցի Մանվել Բադեյանին: Վերջինս «Եվրոստան Ույուտ» ընկերության սեփականատերն է, տարբեր ընտրություններում կուսակցական ցուցակով պատգամավոր է դարձել, բայց ի տարբերություն Տ. Արզաքանցյանի, աչքի է ընկել հավասարակշռված պահվածքով ու երևի թե դրանով էլ արժանացել վերստին մանդատ ստանալու պատվին: