ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ


 

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 27-31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում սպանության, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ինչպես և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր չեն արձանագրվել:

Նույն ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը, ավազակային հարձակման 2 դեպքից` 1-ը, խարդախութ յան 10 դեպքից` 8-ը, գողության 71 դեպքից` 53-ը, իսկ կողոպուտի 1, խուլիգանության 2, հարկերի վճարումից խուսափելու 3 և թմրամիջոցների ապօրինի շրջանառության 4 դեպքերն էլ բացահայտվել են:

Անցած 5 օրվա ընթացքում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են. կողոպուտի` 1, խուլիգանության 2, գողության 9, խարդախության և մարմնական վնասվածք հասցնելու 2-ական դեպք:

Նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 17-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: