ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


 

Երեք օր առաջ Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունում  տեղի ունեցած  աշխատանքային խորհրդակցությունը վարել է աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Ներկայացված զեկույցի համաձայն` Լոռու մարզի դպրոցներում կատարված ուսումնասիրությունների ընթացքում  արձանագրված թերացումները  վերաբերել են դպրոցական ուսումնական պլանների կազմմանը,  ուսուցիչների մրցութային կարգով ընտրությանը  և այլ հարցերի: Մասնավորապես, մարզի հեռավոր և սահմանամերձ գյուղերում առկա է մանկավարժ մասնագետների պակաս, ինչով պայմանավորված` ուսուցչի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները մի շարք դեպքերում հավակնորդների բացակայության պատճառով չեն կայանում: Խորհրդակցության արդյունքում առաջարկվել  է ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության հանձնարարականների ու եզրակացության հիման վրա ձեռնարկել օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ: Ինչ վերաբերում է կադրերի պակասին, հարկ է միայն հաշվել, թե քանի˜ դիպլոմավոր մասնագետներ աշխատանք չեն գտնում: Դրա փորձը կա. հեռավոր և սահմանամերձ գյուղերում աշխատելու համար հատուկ պայմանագրով մասնագետներ պատրաստելը մի՞թե դժվար է: