«ԱՐՄԱՎԻԱՆ» ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ


 

Վերջին օրերին շատ է խոսվում, որ գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունում սկիզբ է առել կրճատումների «գործընթացը», ինչի արդյուն քում աշխատակիցների մոտ երեսուն տոկոսը կմնա առանց աշխատանքի: Կրճատումների պատճառը, ըստ մեր տեղեկությունների, այն է, որ Բաղդասարովն արտասահմանյան երկրներից մեկում գնել է օդակայան և այժմ ցանկանում է այնտեղ մեծ ներդրումներ կատարել: Հայկական ավիաուղիներում աստղաբաշխական գներ սահմանած և չափազանց վատ սպասարկում իրականացնող գործարարը, հետաքրքիր է, ինչպիսի՞ վերաբերմունքի կարժանանա արտերկրում, եթե այնտեղ էլ ուղևորներին մատուցի անորակ սնունդ և մտահոգվի միայն գերշահույթներով...