19-ամյա հսկան


 

Հարավային Ուելսի բնակիչ Կառլ Գրիֆիթսը վաղ մանկությունից տարբերվել է իր հասակակիցներից` ներբանների մեծ չափսով: 12 տարեկանում նա արդեն 43 չափսի մարզակոշիկներ էր հագնում:

Հիմա Կառլը 19 տարեկան է. հասակը 197 սանտիմետր, իսկ ներբանները` 21 ֆուտ, ինչը համապատասխանում է կոշիկի 63 չափսին: Մեծ Բրիտանիայում արդեն նրան ճանաչում են որպես ամենամեծ ոտքեր ունեցող:

Բնականաբար, երիտասարդը մեծ դժվարությամբ է ոտնաման գտնում. հատկապես` մարզակոշիկներ, ինչը նրան խիստ անհրաժեշտ է. Կառլը ռեգբի է խաղում և կոշիկները շուտ-շուտ են մաշվում:

Կոշկեղենն ու կիսագուլպաները բրիտանացի տղան պատվիրում է ամերիկյան հատուկ արհեստանոցում: Իսկ դա էժան հաճույք չէ: Յուրաքանչյուր զույգ ոտնամանի համար նա ստիպված է վճարել շուրջ 100 ֆունտ ստեռլինգ (155 դոլար):

Ընկերները հաճախ են Կառլի «հոգու հետ խաղում»` հսկայական ոտքերի առիթով: Իսկ հսկան չի նեղանում և պատասխանում է, որ միայն իր ոտքերը չէ, որ մեծ են: Նա նաև հպարտանում է, որ աղջիկներն իրեն շատ են սիրում: