ՏԱՍՆՈՒԹ + ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ


 

Վերջնականապես ճշտվեց նաև Հայ ազգային կոնգրեսի` ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Չնայած այս ուժը դեռ սպասում է խորհրդարանական քննարկումներին, որոնց ընթացքում հնարավոր է, որ վերանայվի Ընտրական օրենսգիրքը, այնուամենայնիվ արդեն մշակվել է ձևաչափը: Ըստ դրա` տասնութ կուսակցությունից և քաղաքական միավորումներից կազմված ՀԱԿ-ի ցուցակն անվերապահորեն կգլխավորի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը… Այս ցուցակը, որում ընդգրկվածներից շատերն արդեն հայտնի են, հիշեցնում է 1995 թվականի «Հանրապետություն» միավորումը. նույն հհշական դեմքերն են, հհշական մարզպետները, նախարարները… Ուրեմն, կարելի է ասել, որ սկսվել է «դեժավյուի» ժամանակաշրջանը…