«Կոալիցիայի» ինտրիգը

  Արդեն պատմություն դարձող ընտրություններին հաջորդող զարգացումների գլխավոր ինտրիգը և´ քաղաքական, և´ այս կամ այն չափով դրան առնչվող շրջանակներում քննարկվող գլխավոր թեման «Հանրապետականի» հետ «Բարգավաճ Հայաստանի» կոալիցիա կազմել-չկազմելու հարցն է:

  Վերադարձ խորհրդային ժամանակների՞ն

  Խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ուժերը դեռևս հապաղում են նոր կոալիցիային մաս կազմել-չկազմելու առումով դիրքորոշումները հստակեցնել: Մամուլն էլ հիմնականում անշտապ զբաղված է, բայց արդեն անցյալ դարձող ընտրութ յունների արդյունքների վերլուծությամբ ու կոալիցիայի հնարավոր կառուցվածքի մասին կանխագուշակումներով:

  1 ՀԱՐՑ

  - Քարոզարշավի ընթացքում մեծ թիվ են կազմել բացահայտ ապատեղեկատվության դեպքերը, որոնց շուրջ ոստիկանությունը հանդես է եկել հերքումներով: Քվեարկության օրը հավանաբար բոլորն են լսել հատկապես մեծ աղմուկ հանած Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:

ՆՈՐ ԳՆԱՃ

  Հնարավոր է, որ առաջիկայում գործնական ընթացք ստանա խմելու ջրի սակագինը բարձրացնելու` «Երևան Ջուր» ընկերության առաջարկը: Ինչպես հայտնի է, թանկացման հայտով մատակարար ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էր դիմել դեռևս փետրվար ամսին, բայց դիմումի քննարկումը հետաձգվել էր:

  Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ` ՆԱԽԱԳԱՀԱՑՈ՞Ւ

  Չի բացառվում, որ ՀՀ նախագահի ընտրություններում թեկնածուներից մեկն էլ լինի «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Այս մասին խոսում են նրա կուսակից ընկերները, նաև ակնարկում, թե հնարավոր է, որ նա հրաժարվի պատգամավորական մանդատից` նախագահի ընտրություններին պատրաստվելու համար:

  Հա՞ որ...

  Ինչպես հայտնի է` թիվ 19 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էր հանրահայտ Հակոբ Հակոբյանը, մայիսի 6-ին հաղթեց գեներալ Սեյրան Սարոյանը: Ողջ քարոզարշավի ընթացքում կանխազգալով, որ իր հաջողության հավանականությունը մեծ չէ, «Ճոյտը» որոշել է գումար խնայել ու փողերը հենց այնպես քամուն չտալ:

  Օպերատիվ արձագանք` ցանկացած ահազանգի

  Համապետական այս ընտրություններն առանձնացան նաև նրանով, որ առավել քան երբևէ դրանց` պատշաճ մակարդակով անցկացումը ոստիկանության անմիջական հոգածության առարկան էր:

  Դիմել էին «մեծ ախպերներին»

  Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում մայիսի 5-ին վիճաբանություն էր տեղի ունեցել: Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով` վիճել էին նույն գյուղի բնակիչներ` 28-ամյա Մելիք Հարությունյանը, 29-ամյա Կարեն Գևորգյանն ու 22-ամյա Իսրայել Հովհաննիսյանը:

  Բացահայտում յոթ տարի անց

  Վերջերս Արարատ գյուղի մի բնակիչ ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը հափշտակել են բակում կայանված «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան: Հաղորդումն ստանալուց հետո ոստիկանները ձեռնամուխ եղան հանցագործության արագ բացահայտմանը, կատարվածի մասին տեղեկությունը տրվեց նաև ոստիկանության հարևան ստորաբաժանումներին:

  Քլինթոնների թշնամանքը պահպանվել է

  Իսկ գիրքն այդ իսկապես աղմկահարույց կլինի: Այն արդեն տպագրված է, և Սպիտակ տունը փորձում է հեղինակից «կորզել» ամբողջ տպաքանակը:

  Սպանության կոչ` խաչբառով

  Անվերծանելի զուգադիպությո՞ւն է, անզգույշ քողարկո՞ւմ, թե՞ սխալ վերծանում, բայց Ուգո Չավեսի զինակիցները մի խաչբառում սպանության թաքուստված կոչ են հայտնաբերել: Հայտնաբերողներն էլ սենսացիաների պատահական սիրահարներ չեն, այլ մաթեմատիկոսների, հոգեբանների և ուրիշ մասնագետների պատկառելի մի խումբ:

  «Լսելիության թնդանոթներ»

  Մարդ չսպանող ու ավերածություններ չառաջացնող ձայնային այս զենքը կօգտագործվի այս տարի Լոնդոնում կայանալիք Օլիմպիադայում (տեղեկացրել է «Բի-Բի-Սի»-ն): Պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկատվությունը:

Ալիևը զինված ուժերին օգնելու պատրվակով թալանում է սեփական ժողովրդին

  Զարմանալի է, որ նավթադոլարների մեջ խեղդվող Ադրբեջանը, որը տարբեր տեսակի եվրատեսիլներ կազմակերպելու և Բաքվում տասնյակ երկնաքերերի կառուցման համար յուրաքանչյուր տարի միլիարդավոր դոլարներ է ծախսում, զինված ուժերի օգնության համար նախագահի մակարդակով հասարակ ժողովրդից փող է հավաքում:

  Համառությունը հաղթեց պոպուլիզմին

  «Ավանակագիտության» մեջ խորացած Լյովա Խաչատրյանն իր մրցակից ՕԵԿ անդամի նկատմամբ հաղթանակը բացատրում է այն հանգամանքով, որ ավանակը հեռու է պոպուլիզմից, բայց «հետևողականորեն» համառ է: :

ՀՅԴ-ի տրտունջ-պարզաբանումը

  Մեր ժողովուրդը այդպես էլ չհասկացավ, որ ՀՅԴ-ին անհրաժեշտ է մանդատը, որպեսզի պաշտպանի հայ դատը: :

Ուզում էին փոխել, ստացվեց` ինչպես միշտ

  Հերթական անգամ Հայաստանի քաղաքական դաշտը «փորձեցին» վերադասավորել, բայց էլի նույն դասավորությունը դուրս եկավ: :

«Թարս» ճակատագրի պատճառը

  Ըստ աստղագուշակների` ՀՀ ընդդիմության «դժբախտ» ճակատագիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ զարմանալի զուգադիպությամբ նրանք բոլորը «ծնվել» են աստղերի «թարսուշիտակ» դասավորության ժամանակ: :

Կշարունակվե՞ն ձանձրալի վերլուծությունները

  Եթե ՀԱԿ-ն իր «Քաղաքագիտական վերլուծությունները» շարունակի նաև ԱԺ ամբիոնից, ապա դժվար է պատկերացնել, թե նիստերի դահլիճում ներկա պատգամավորներից քանիսին կհաջողվի չհորանջել 2 րոպեն մեկ: Իսկ քնելուց խուսափելն է´լ ավելի դժվար է լինելու:

Կարճ, անհասկանալի, հակասական

  Արևմտյան դիտորդները ՀՀ ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցը կազմելիս առաջնորդվել են Նապոլեոնի մարտավարությամբ: Ֆրանսիական նոր սահմանադրության հեղինակներին Բոնապարտը հրահանգել էր այն գրել կարճ և անհասկանալի:

ՀԱԿ-ը` քաղաքական ճահիճում

  Լ. Տեր-Պետրոսյանը «հետևողականորեն» կորցրեց իր խարիզման, իսկ առանց խարիզմատիկ լիդերի ՀԱԿ-ը խարիսխ կգցի քաղաքական ճահճուտներում: :

Զանգվածային արտագաղթ ՀԱԿ-ից

  ՀԱԿ-ն այնքան խոսեց արտագաղթից, որ իր ընտրազանգվածի կեսից ավելին արտագաղթեց ԲՀԿ: Հիմա էլ Կոնգրեսից արտա-գաղթում են կոալիցիոն գործընկերները:

«Մասնագիտական» կեցվածք

  Ըստ փորձագետների` ՀՀ Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին չհաջողվեց նվաճել քաղաքական Օլիմպոսը, բայց նա այդ փաստին վերաբերում է Օլիմպիական հանգստությամբ: :

Զուտ «ձկնորսական» հարաբերություններ

  Ռոբերտ Քոչարյանի պարզաբանմամբ` իր հարաբերությունները Պուտինի հետ զուտ մարզական, ձկնորսական, որսորդական «բնույթ» ունեն: Թե չէ մեր վերլուծաբանները` աշխարհաքաղաքակա˜ն-մաշխարհաքաղաքակա˜ն... :

Ոչ թե ՀՀ, այլ` ՀԿՀ

  Եթե կրկին ձևավորվի կոալիցիա, մեր երկիրը կարող է կոչվել Հայաստանի Կոալիցիոն Հանրապետություն: :

  «ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ»-Ն ԷԼ ՉԿԱ

  Հինգ տարի առաջ` 2007 թվականի մայիսի 16-ին, կյանքից հեռացավ հայ և համաշխարհային օպերային արվեստի մեծերից մեկը` Գոհար Գասպարյանը: Ավետիք Իսահակյանը նրան «Հայաստանի սոխակ» էր կոչել, իսկ աշխարհի բեմերը միշտ սիրով են սպասել Գոհար Գասպարյանի ելույթներին:

  ՀԱՆՈՒՆ ՋՈՆԻԿԻ

  ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը չափազանց անհանգստացած է եղբոր` Ջոնիկ-Հենրիկ Աբրահամյանի ճակատագրով: Խնդիրն այն է, որ Մխչյանի ամենահարուստ մարդը, ով այստեղ ամեն ինչ հպատակեցրել է իրեն` դուրս է մնացել խորհրդարանական պաշտոնացանկերից, քանի որ որևէ կուսակցություն ցանկություն չէր հայտնել նրան ընդգրկել իր ցուցակում:

  ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՆԱԽԱՐԱՐ ԿԴԱՌՆԱ

  Դեռևս 2007-ին գալով խորհրդարան` Նաիրա Զոհրաբյանը դեմ չէր` զբաղեցնել սոցապ նախարարի պաշտոնը: Սակայն նախարարական պորտֆելի փոխարեն` նրան նշանակեցին ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

  ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՐՑԸ ՀՈՐԻՆՎԱԾ Է

  Այն խոսակցությունները, թե Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունը ևս ընդգրկվել է վարչապետի հնարավոր թեկնածուների ցանկում և քննարկման թեմա դարձել` այնքան էլ իրականությանը չի համապատասխանում:

  ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՄԵԴԻԱՄԱԳՆԱՏ

  Ինչպես տեղեկացնում են որոշ իրազեկ աղբյուրներ, փոփոխություններ են տեղի ունեցել համաշխարհային հռչակ ունեցող «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալության ղեկավար կազմում: Մասնավորաբար նշենք, որ հրաժարական է ներկայացրել գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

  ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է

  Հայաստանի գլխավոր ու միակ մարքսիստն ամենևին էլ չի վհատվել Տավուշի մարզի 41-րդ ընտրատարածքում մայիսի 6-ին կրած ջախջախիչ պարտությունից: Շատերի նման Դավիթ Հակոբյանը ևս մրցակիցներին մեղադրում է ընտրական կեղծարարության և ահռելի քանակությամբ գումարներ բաժանելու համար:

  ՍԵՎ ԱՄՊԵՐ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԳԼԽԻՆ

  Ճիշտ է, Ալիկ Սարգսյանը չի պատրաստվում վերադառնալ ծննդավայր մարզ և ստանձնել մարզպետի պաշտոնը, սակայն, անկախ այս հանգամանքից, մարզպետ Էդիկ Բարսեղյանի գլխին սև ամպեր են կուտակվել: Արդեն շատերն են խոսում նրա հնարավոր պաշտոնանկության մասին:

  ՔՈՒՇԿՅԱՆԻ ՃԱՄՊՐՈՒԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է

  Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հրաժարվել է ԲՀԿ համամասնական ցուցակով իրեն բաժին հասած պատգամավորական մանդատից: Սա արդեն նշանակում է, որ նա չի լինելու նաև ձևավորվող կառավարության կազմում:

  ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՆԴԱՏԻՑ ԿՀՐԱԺԱՐՎԻ

  Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը դառնալով ԲՀԿ անդամ, հույս ուներ, որ կուսակցության հաղթանակի դեպքում ստանձնելու էր ԱԺ խոսնակի պաշտոնը: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ նրա երազանքն իրականություն չի դառնա:

  ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՐԺԵՔ Է, ՊԱՐՈՆԱՅՔ, ՄԻ´ ԱՎԵՐԵՔ ԱՅՆ

  լեկտրոնային կայքերից մեկում տեղադրված հաղորդագրությունը ողջ գիշեր խլեց քունս, անկողնուս մեջ շուռումուռ գալով` չէի կարողանում ինքզինքս համոզել, որ նման լուրերը շատ հաճախ ստեղծվում են այս կամ այն կուսակցության շուրջ խոսակցություններ ձևավորելու կամ էլ նրանց ինչ-ինչ արժանիքներ վերագրելու համար:

  ՈՒՐԱԽ ՈՒ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՄԱՐԴԸ

  ՀՀ վաստակավոր արտիստ Կամո ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի տնօրենն է: Դերասան, ում անունը վաղուց հայտնի է ինչպես թատերասեր, այնպես էլ կինոսեր հանրությանը:

  Ջուլիետա ՍՏԵՓԱՆՅԱՆ.ՀՀ վաստակավոր արտիստուհի Հեքիաթս դեռ ինձ հետ է

  Մայր թատրոնի և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհին ճանաչված ու սիրված է հանրության կողմից նաև հեռուստատեսությունից: Թատերարվեստի գաղտնիքների որոնման ճանապարհները նրան շատ հեռուն են տարել:

  Երգիծանք ՎԱՐԴ ԿՈՇԻԿԸ

  - Գուրգեն, 100 տարեկանին մոտ քեռիս կանչել է, չե՞ս գա` գնանք: - Ճի՞շտ, այդքա՞ն է, լավ էլ դիմանում է էս երկրին:

  Արքայադստեր կյանքը` պաստառներին

  Մտածո՞ւմ ենք այդ մասին, թե ոչ` առանձնապես էական չէ, բայց փաստ է, որ մեզ` սպառողներիս ճաշակ թելադրում են արտադրողները, նրանց էլ` դիզայներները: Մենք ընդամենը ընտրություն ենք կատարում առաջարկված տարբերակների միջև:

  Լենինի մահվան նոր վարկած

  Գիտնականները կասկածի տակ են առել Լենինի բնական ճանապարհով մահվան վարկածը (հաղորդում է The WΖshington Post-ը): Խորհրդային առաջին առաջնորդի մահվան պատճառներն այս անգամ քննության են առել ամերիկացի նյարդաբան Հարրի Վինտերսը և ռուս պատմաբան Լև Լուրիեն:

  Կկարդան նաև շների մտքերը

  Էմերի համալսարանի գիտնականները մտադրվել են իմանալ, թե ինչի մասին են մտածում շները, հասկանալ մարդկանց հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը, ինչպես նաև գտնել շատ հարցերի պատասխաններ:

  Թալանված աստղեր

  Ստահակներն ամենուր են ու դարանակալում են ում պատահի` հաշվի չառնելով նույնիսկ իրենց զոհերի հեղինակությունը: Գողերի համար բոլորը հավասար են` միայն թե նրանցից թռցնելու ինչ-որ բան գտնեն:

  Չինարեն են սովորում

  Մինչ մենք անխնա աղավաղում ենք ոսկեղենիկ մեր մայրենին, Չինաստանը մասնագետներ է գործուղում Թայլանդ` իրենց լեզուն այնտեղ ուսուցանելու: Ուրբաթ երեկոյան Թայլանդի վարչապետ Կինգլակ Չինավատն ազդարարել է իրենց բուհերում ու դպրոցներում չինարենի զանգվածային ուսուցման մեկնարկը:

  Մերկ լուսանկարները չգտան տերերին

  Ամերիկյան լեգենդար դերասանուհի Մերիլին Մոնրոյի մերկ լուսանկարները զարմանալիորեն անփառունակ ճակատագրի են արժանացել: Հավանաբար 1962-ին` կյանքի վերջին ֆոտոսեսիայի ընթացքում արված այս լուսանկարները BonhΖΗs աճուրդի տանը չեն գտել իրենց նոր տերերին: