ՆՈՐ ԳՆԱՃ


 

Հնարավոր է, որ առաջիկայում գործնական ընթացք ստանա խմելու ջրի սակագինը բարձրացնելու` «Երևան Ջուր» ընկերության առաջարկը:

Ինչպես հայտնի է, թանկացման հայտով մատակարար ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էր դիմել դեռևս փետրվար ամսին, բայց դիմումի քննարկումը հետաձգվել էր:

Հավանական է, որ ՀԾԿՀ-ն նախընտրական շրջանում ավելորդ ուշադրությունից ու դժգոհությունից խուսափելու նպատակով ընթացք չի տվել ջրամատակարար կառույցի հայտին: Ամեն դեպքում, փետրվարին ներկայացված հայտը չի մերժվել: Ըստ գործող կարգի` հանձնաժողովն առաջիկայում պետք է մերժի կամ հաստատի սակագինը թանկացնելուն միտված առաջարկը: Ի դեպ, «Երևան Ջուր» ընկերության պաշտոնական կայքում ամիսներ առաջ ներկայացված դիմումի կամ դրա ընթացքի վերաբերյալ ոչինչ նշված չէ: Մինչդեռ ենթադրվում է, որ ջրի մեկ խորանարդի արժեքն առաջիկայում էլի մի քանի դրամով կթանկանա:ՆՈՐ ԳՆԱՃ