ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՐՑԸ ՀՈՐԻՆՎԱԾ Է


 

Այն խոսակցությունները, թե Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունը ևս ընդգրկվել է վարչապետի հնարավոր թեկնածուների ցանկում և քննարկման թեմա դարձել` այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Պարզապես այս լուրերը տարածում են ՀայՌուսգազարդի շատ աշխատակիցներ` այսպիսով այն երևու-թականությունը ստեղծելու, թե ռուսական որոշ լոբբիստական շրջանակներ շահագրգռված են վարչապետի պաշտոնում Կարապետյանի նշանակմամբ: Իսկ եթե նա լինի վարչապետը, ապա Ռուսգազարդը կվերանայի գազի սակագները: Ստացվում է, որ գազի սակագինը Հայաստանում ևս օգտագործվում է որպես քաղաքական գործոն: Սակայն հազիվ թե Կարեն Կարապետյանը համաձայնի վերադառնալ Հայաստան, քանի որ նա հիմա շատ բարձր եկամուտներ է ստանում և աստիճանաբար ներգրավվում է նաև ռուսաստանյան բիզնեսի մեջ: Իսկ նման հնարավորությունից ոչ ոք չի հրաժարվի: