Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ` ՆԱԽԱԳԱՀԱՑՈ՞Ւ


 

Չի բացառվում, որ ՀՀ նախագահի ընտրություններում թեկնածուներից մեկն էլ լինի «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Այս մասին խոսում են նրա կուսակից ընկերները, նաև ակնարկում, թե հնարավոր է, որ նա հրաժարվի պատգամավորական մանդատից` նախագահի ընտրություններին պատրաստվելու համար:

Եթե Զարուհի Փոստանջյանը չփոխի իր մտադրությունն ու իսկապես առաջադրվի թեկնածու, ապա նա, անկախ ընտրությունների արդյունքներից, կմտնի մեր քաղաքական կյանքի պատմություն` որպես Հայաստանում նախագահի առաջին կին թեկնածու: Գուցե Փոստանջյանի այս խիզախմանն արձագանքողներ լինեն և ձգտեն նրան մենակ չթողնել ընտրություններում` այսպիսով կանանց ևս մղելով դեպի նախագահի աթոռը: Այդ ժամանակ հնարավոր է առավել հիմնավոր դառնա կարծիքը, որ Հայաստանը լիակատար ժողովրդավարական երկիր է: