ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՆԴԱՏԻՑ ԿՀՐԱԺԱՐՎԻ


 

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը դառնալով ԲՀԿ անդամ, հույս ուներ, որ կուսակցության հաղթանակի դեպքում ստանձնելու էր ԱԺ խոսնակի պաշտոնը: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ նրա երազանքն իրականություն չի դառնա: Եվ շատ զայրացած Օսկանյանը ուզում է հրաժարվել նաև պատգամավորական մանդատից` չկամենալով խորհրդարանում լինել շարքային պատգամավոր:

Իր մտադրությունները Օսկանյանը քողարկում է այն պատճառաբանություններով, թե իբր ինքը դեմ է, որ «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիա կազմի Հանրապետականի հետ: Կոալիցիայի խնդիրը տակավին մշուշոտ է, բայց «կոմպլիմենտարիզմի հայրն» արդեն ընդդիմադիր է ձևանում` այսպես քողարկելով իր հավակնոտությունը: Իսկ ահա ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան եկած Թամար Պողոսյանը վերցնում է մանդատը` համոզված, որ ինքը խորհրդարանում մեծ ծավալի աշխատանքներ է կատարելու և միշտ լինելու է ուշադրության կենտրոնում: Բայց մշակույթի նախարար, բնականաբար, Թամար Պողոսյանն այլևս չի դառնա…