Հա՞ որ...


 

Ինչպես հայտնի է` թիվ 19 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էր հանրահայտ Հակոբ Հակոբյանը, մայիսի 6-ին հաղթեց գեներալ Սեյրան Սարոյանը: Ողջ քարոզարշավի ընթացքում կանխազգալով, որ իր հաջողության հավանականությունը մեծ չէ, «Ճոյտը» որոշել է գումար խնայել ու փողերը հենց այնպես քամուն չտալ:

Նրան, սակայն, այդպես էլ չի հաջողվել հեռու մնալ ընտրակաշառքով քվեներ ձեռք բերելու գայթակղությունից, բայց նա շատերին խոստացել է վճարել մայիսի 6-ից հետո: Ձախողվելով` բնականաբար, լրիվ մոռացել է իր այս խոս-տումը ևս: Մոռացե՞լ է, թե՞ այդ ժամկետն ընտրել էր` չվճարելու համար:

Այս օրերին Հ. Հակոբյանը խուսափում է նախկին մերձավորների հետ հանդիպումներից ու նրանց երկրորդ անգամ փաստի առաջ կանգնեցնելու ուղղությամբ է մտմտում: Էջմիածնի մեր աղբյուրները հաղորդում են, որ աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Ճոյտը» պայքարելու է` հիմա էլ քաղաքապետ դառնալու մարմանջով: Նրա մրցակիցն այս անգամ մեկ այլ գեներալի` Մանվել Գրիգորյանի որդին է լինելու: Ճիշտ է, «Ճոյտի» ընտրվելու շանսերն այս անգամ ևս շատ փոքր են, բայց նա նախատեսում է առաջիկա շաբաթներին հարթել խնդիրները մերձավորների հետ` խոստանալով քաղաքապետի ընտրությունների շրջանում կիսատ մնացած բոլոր ֆինանսական խնդիրները լուծել:

Կստացվի` «երկուսը մեկում»