Լենինի մահվան նոր վարկած


 

Գիտնականները կասկածի տակ են առել Լենինի բնական ճանապարհով մահվան վարկածը (հաղորդում է The WΖshington Post-ը): Խորհրդային առաջին առաջնորդի մահվան պատճառներն այս անգամ քննության են առել ամերիկացի նյարդաբան Հարրի Վինտերսը և ռուս պատմաբան Լև Լուրիեն: Իսկ արդյունքները ներկայացրել են պատմական նշանավոր մարդկանց մահվան պատճառներին նվիրված ամենամյա գիտաժողովի ընթացքում: Լենինը վախճանվել է 1924-ի հունվարի 21-ին` 53 տարեկան հասակում: Ըստ պաշտոնական տվյալների` մեծ առաջնորդը տառապում էր գլխուղեղի անոթների աթերոսկլերոզով: Իսկ մահվան պատճառը դարձավ գլխուղեղի կաթվածը: Լուրիեի կարծիքով սակայն Լենինի առողջական վիճակն աստիճանաբար է վատթարացել` սկսած 1921-ից, երբ գլխուղեղի կաթվածի պատճառով մարմնի աջ հատվածն անշարժացել է: Սակայն պատմաբանի խորին համոզմամբ` առաջնորդի առողջությունը լիովին վերականգնվել է մինչև 1924-ը: Վինտերսի կարծիքով, որը հիմնված է հիվանդության պատմության մանրակրկիտ ուսումնասիրության վրա, Լենինը մահվանից ժամեր առաջ չափազանց ակտիվ է եղել: Իսկ դրանից առաջ մի շարք ջղաձգումներ է տարել, ինչը ըստ նյարդաբանի` կաթված չի հիշեցնում: Հիմնվելով նաև այն փաստի վրա, որ Լենինի մարմինը թունաբանական հետազոտության չի ենթարկվել` գիտնականները հայտարարել են, որ նա վախճանվել է թունավորումից: